Շուշանիկ Կուրղինյան
Ինձ ի՞նչ զատիկ կարմիր-կանաչ․․․
Ինձ ի՞նչ զատիկ կարմիր-կանաչ
Ու խնդություն մեծ տոնի,
Երբ եղբայրս հիվանդ, քաղցած,
Թափառական, տուն չունի։
Ինձ ի՞նչ բերկրանք, ուրախություն,
Քրիստոսի հարության,
Երբ տարագիր ստրկություն,
Կյանքն է մաշում հավիտյան։
Իմ զատիկը թշվառ ազգիս
Բարօրությունն է միայն,
Այնժամ միայն մի ձու ձեռիս
Կասեմ տոն է հարության։
Մի խեղճ ազգի, որ դարերով
Իր մշտահոս ալ արյան
Անմեղ հոսած կաթիլներով
Ներկել է ողջ Հայաստան։
1906 թ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Ալ Այլուղս
Ջրվեժ 1943 թ
Խաղա առցանց