Սայաթ Նովա
Մշու սուլթան սուրբ Կարապիտ
էս մուխամմազ է, Արութինի ասած։
Մշու սուլթան սուրբ Կարապիտ, երկինքն է հասյալ գովքը քո.
Գլուխ վարթապիտ ճշմարտության, չկար հավասար ոքը քո.
Խոսկիոըդ անգին ջավահիր, լալ էս թափյալ բերնոքը քո.
Որովայնե երգիրպաքիր, արմացյալ ին ծնողքը քո.
Անապատեն բարբառեցար, հրաշախոս շըրթնոքը քո։
Գընացիր գետը Հորդանան, տերըն ինքը մըկըրտեցիր.
Տիրոջը դու ցուցիր մարդկանց երրուրթությունը հայտնեցիր.
Յիս վասըն այն ուրախ եմ շատ՝ չար սատանեն կոռցըրեցիր.
Երեսուն ամ ի մեջ այրի, վասն աշխարին աղոթեցիր.
Մեղըր վայրի վայիլիցար, շատ քաղցըր ին քարոզքը քո:
Գրյալ է ի մեջ սուրբ գրքի, Օվաննես միծի ծնունդկանանց.
Զարյամբ քո հոգիք փըրկեցիր, թագ ու պարծան իս կուսանանց.
Հրիշտակնիրըն իջան յիրգնուց, պըսակ լուսո առիր անանց.
Խաչապաշտյաց հիմըն դառար, աշտանակ իս ամեն վանանց.
Մասունքըդ ամեն տիղ ծավալի, ամեն տիղ է լույս-շողքը քո։
Կըռապաշտը քիզ հյուր կանչեց, զօրս ամենայն յուր հավաքյաց.
Բազմությունը եղ հուզյալ՝ եխպոր ախչիկը չը խաղաց.
Երդում կերավ գահի վերա, ի՛նչ որ ուզես, կու տամ՝ ասաց.
Մարգարեի գլուխը ցանկաց, ջալլաթը շուտով գըլխայտաց.
Օխտըն անում հիշատակեցին, որ կտրեցին շըլինքը քո։
Ի՛նչ հրաշալի կերպ ունիր դուն, սանղարամիտը զօրոք սարսյալ,
Տարտարոսը հայտնի արիր, ավետիս համայն առաքյալ.
Դըրախտի հրիշտակըն ի դուն, սուրբըդ սըրբոց սիրտըդ մաքրյալ.
Սայաթ Նովա՚ն շատ կու ողբա, աղաչում Է երեսն անկյալ.
Մեղավորաց մեղկը հալե, լուսվ լի Է տապանքը քո։