Սայաթ Նովա
Ձենըդ քաղցըր ունիս
Ղափիա, էսպես լավ յարի վրա, Արութինի ասած։
Ձենըդ բաղցըր ունիս՛ լամզով կու խոսիս.
Նա պահե քիզ, ումն օր ծառա իս, գո՛զալ,
Մեճկըդ ջեյրանի է, ռանգըդ՝ շաքարի,
Փռանգըստանու էկած խարա իս, գո՛զալ։
Ղումաշ ասիմ շուրեղեն է, կու մաշվի,
Սալբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Ջեյրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՚ւնց թարիփ անիմ՝ մարա իս, գո՛զալ։
Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
Թե ջավահիր ասիմ՝ քուրեմեն կոսին,
Թե վուր լուսին ասիմ՝ տարրեմե՚ն կոսին,
Արեգագի նըման փարա իս, գո՛զալ։
Գուզիմ թե համաշա դըռեանըդ գամ ուխտ,
Աճկիրըդ, կարմի՛ր վարթ, նուր բացարած տուխտ,
Լիզուդ՝ գըրիչ ունիս, ձեռըդ՝ գուլգազ թուխտ.
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ։
Խիրա սիրմըդ սըրտիս մեչը ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա՛ր, իմ հոքիս հանեցիր,
է՚ս քու Սալաթ Նովուն դու՚ն սպա՚նեցիր
Գըլխիդ էկած ղադեն առա յիս, գո՛զալ։