Ռուբեն Սևակ
Հին եղանակ
Այս գիշեր երգ մը հոգեցունց
Հովին մէջէն՝ հեռուէ հեռու՝
Ձիւնոտ, տրտում ճամբաներու
Խոր անրջանքը արթնցուց։
Եւ մենաւոր ու տրտմունակ,
Քեզ կ'ունկընդրեմ պատուհանէս
Որ աղօթքի մ'ոլորիքին պէս
Կ'արձագանգես, հին եղանակ։
Արուեստ չունիս, իմաստ չունիս,
Կը կրկնուիս դուն անդադրում,
Ու ձիւնին հետ դանդաղ, տրտում,
Դուն տարուբեր կը տատանիս։
Շնչհատ մարմինդ կը դողդոջէ...
Վանկերուդ մէջ տԺգոյն, վտիտ,
Ու յանկերգիդ մէջ միամիտ
Ապրելուն խուլ մահերգը չէ՞...
Կը կրկնէ հովն աննպատակ.
Աղաղակներդ ծառին, սարին.
Ի՞նչ կը պատմես դուն գիշերին
Որ կու լայ մայթը հեւքիդ տակ։
Այս իրիկուն, ձիւն իրիկուն,
Հին եղանակ մը հոգեցունց,
Ծոյլ երազանքը արթնցուց
Մութ, ամայի ճամբաներուն։
Երգը մեռաւ հեռուն, անհետ.
Բայց այդ չափով, այդ յանկերգով.
Պատուհանիս գիշերին քով,
Հոգիս կու լայ դեռ երգին հետ...
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Չինար ես
Բերքառատ աշուն
Խաղա առցանց
Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից
Մագնիս
Սիփան սարը Կտուց կղզուց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Վարդգես Սուրենյանց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Հայկական մանրանկարչություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Խաղ
Արվեստի Մոնոպոլիա
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Մայրություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Խաղ
Ծովամարտ Այվազովսկու ոճով
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Մագնիս
Ծաղկի Նատյուրմորտ
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Սիփան սարը Կտուց կղզուց
ԳՆԻՐ ՀԻՄԱ