Ռափայել Պատկանյան

Վանեցի մոր երգը

Պըզտի տըղա, չե՛մ օրորիլ օրորանքըդ, որ քուն լաս,
Հայ աղբարքըդ ոտքի ելան, մենակ դո՞ւ ետ պիտ մընաս.
Զարթե՛, հոգիս, անուշ քունեդ, թո՛ղ աչքերըդ լուս տեսնին,
Արևմուտքեն արև ծագեց, բախտը բանեց հայ ազգին։

Չար սուլթանի ոսկի թախտը ջարդվեցավ, վար ինկավ,
Թախտի տակեն հազար ազգաց ազատություն ծագեցավ.
Ով որ շուտով ոտքի ելլե, ազատություն կը գըտնե,
Սիրուն որդի՞ս միթե մենակ չար լուծի տակ պիտ մըտնե։

Մենք սուլթանին շատ խընդրեցինք կողկողագին ու լացինք,

Աղի-աղի արտասուքով ձեռք ու ոտը լվացինք.
Բայց նա չանսաց պաղատանքին ողորմելի հայերուն,
Այժըմ, նայինք, նա կը լըսե՞ շառաչյունը սուրերուն։

Տո՛ւր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակես,
Ու այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դընեմ,

Ըստրուկ գընա՛ արյան դաշտը, վերադարձիր ազատված.
Արդյոք մի օր պիտի լրսե՞ս մեր խընդիրքը, ո՜վ Աստված։

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ
Առնո Բաբաջանյան

Թավջութակի կոնցերտ

Նկարիչը և նրա մայրը
Նկարիչը և նրա մայրը
Խաղա առցանց