Ռափայել Պատկանյան
Անվերջ գանգատներ
Մեր խեղճ ազգը ուսում չունի,
Չունի ուսում՝ խելք ալ չունի.
Խելոքներըս այդ լավ գիտենք,
Բայց, ա՜խ, միայն մենք կըխոսենք։
Մեր խեղճ ազգը հալածած է,
Երկրե-երկիր տարագրած է.
Բախտավորներըս այդ գիտենք,
Գիտենք և միայն կըխոսենք։
Հայ մըշակը երկիր չունի,
Երկիր չունի՝ հարկ շատ ունի.
Հարուստներըս մենք այդ գիտենք,
Գիտենք և միայն կըխոսենք։
Հայի տղան գըրքեր չունի,
Վարժարանը վարպետ չունի.
Գիտուններս այդ լավ գիտենք,
Գիտենք և միայն կըխոսենք։
Հայ տերտերը կարդալ չգիտե,
Հայ տիրացուն շատ տըգետ է,
Եպիսկոպոսքըս այդ ճիշտ գիտենք,
Օգնելու տեղ լոկ կըխոսենք։
Հայ գեղջուկի աղջիկն ու կին
Անվարձ սեղեխ են թուրք, պարսիկին.
Ամիրաներս մի՞թե չգիտենք,
Օգնելու տեղ լոկ կըխոսենք։
Աչքըս դարձնում Արևմուտքին,
Արև ծագե սլավոն ազգին.
Հայի արևն, ահա՛ վեց դար,
Համատարած պատե խավար։
Հայի գանգա՜տ, անվերջ գանգա՜տ,
Տըրտունջ ու լաց, սուգ անընդհատ...
Ե՞րբ ապա սաստ, ե՞րբ սրո շաչյուն,
Փողի ձայներ, մարտի գոչյուն...
Թուրը ձեռքես թուրքը առավ,
Տվայտանքե խելքըս թըռավ.
Անգո՜ւթ ռոզնեց, մի՞թե չես տալ
Աղետալի բաղդըս սըգալ...