Պետրոս Դուրյան
Զղջում
Երեկ երբ պաղ քրտանց մեջ
Սև մըրափ մը կ՚առնեի,
Եվ թոշնած զույգ մը վարդեր
Այտերուս վրա կ՚այրեին,
Անշուշտ ճակտիս վրա մահու
Դալկություն մը կը պլպլար,
Եվ մահու թռիչ մ՚ունեի,
Լըսեցի մորս հեծեծում…
Բացի աչերըս խոնջած,
Մորըս արտոսրը տեսի՜…
Ո՜հ, ճշմարիտ գորովի
Մարգարիտներ սուտ ու կեղծ…։
Մայրըս անհո՜ւն ցավ մ՚ուներ,
Այն սև ցավը ե՜ս էի…
Ա՜հ, գըլուխըս փոթորկեց…
Այս սև հեղեղն տըվի դուրս…
Ո՜հ, ներե՛ ինձ, Աստված իմ,
Մորըս արտոսրը տեսի…:
1871
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Սերենադ
Գյուղական կյանք
Խաղա առցանց