Պետրոս Դուրյան

Սիրել

Բոյլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թաւուտ,
Սիրել կայծերն երկնի կապոյտ,
Առտըւան շաղն, իրիկուան բալ,
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ:

Ո ՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրչազգեստ մը շրշեց իմ շուրչ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Յիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ՚որոյ մինչ սուզիմ յատակ,
Գտնեմ զիս հոն տժգոյն, յստակ,
Գաղտնիք մ՚ունի այն՝ անթիւ վէտ:

Եթեր մը տրոբ սրտի լսեցի,
Հծծեց «Կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»:

Ես ուզեցի սիրել զեփիւռ
Որ երկնքէն թռչի բեկբեկ,
Նա չի՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի՛ մ՚որոյ գաղտնիքն է բոյր,
Գիտէ շոյել երազներ բիւր,
Երկնի բույրն յուշ կ՛ածէ առ հէք:

Ո՜հ, փունչ մը բոց փըսփըսաց ինձ,
«Կ՚ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»:

Ես ուզեցի քընարով մի՝
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եւ սրտակցիլ սիրողաբար:

Նէ մօտեցաւ հուշիկ՝ ըսաւ.
«Քնարդ է ցուրտ սիրտ, եւ սէրդ՝ ցաւ»:

Թօթուեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնէ, գեղ ու կըրակ՝
Սիրտն անապակ ինչպէս վտակ,
Անմեղ՝ ինչպէս սիւք դալկահար,
Հաւատարիմ՝ ինչպէս քընար,
Հրաժեշտ տուաւ կեանքի մենակ:

Բոյլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:

1871

Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Կնոջ ֆիգուր. Թախիծ
Կնոջ ֆիգուր. Թախիծ
Խաղա առցանց