Նորայր Մանվելյան

Գեղեցիկ է ճախրում օդում

Գեղեցիկ է լարված օդում,

Իմուքո միջև կա` առնվազն մեկ ծով,

մի քանի խոշոր գետ, բազում ակներև

ու գոյություն չունեցող սահմաններ,

հազարավոր տարիների պատմություն,

թափված արյուն և արցունքներ

Եվ կյանքի հորդող անձրևաջրից թորած

Կում-կում

Երջանկություններ։

Դու գեղեցիկ ես, գուցե գեղեցիկն ես դու,

հազարավոր կիլոմետրերն ասես մեր` կամք ունենալու պես սին մի բան լինեն։

Դրանք չկան, ինչպես և չկա ապագան։

Կա միայն հիման, երբ դու հրավիրում ես ինձ հագեցնելու ծարավս

հոգուդ

ջինջ

աղբյուրից։

Ինձ Ցելան ես ուղարկում, Ֆրիդայի, Վուլֆի մասին ֆիլմերը

քո ձայնն ու քո չերևացող ժպիտը։

Ես այն ավելի լավ եմ տեսնում,

Քան բոլոր անցորդ մարդկանց ժպիտները, որ հանդիպում եմ աշխատանքի շտապելիս

Մ ե տ ր ո յ ու մ։

Քեզ տիրանա՞լ։ Ինչպե՞ս կարելի է տիրանալ սեփական կապկանքների դեմ

Ամբողջ կյանքում պայքարող մեկին, ով գիտի ես-ից

Ազատ լինելու դառնիրական համն ու սովորականության մարդկային հոտը։

Տիրանա՞լ, որ առնել ափի մեջ նրան, ով ծնվել է՝ լինելու,

Առանց երևակայան «համար»-ի ու պաթեթիկ «հանուն»-ի։

Դու թանկ ես ինձ համար, նույնիսկ եթե մեզ անջատող ծովերը

Մի օր օվկիանոս դառնան ու լցնեն-տանեն

Քո մասին հուշերը։

Գեղեցիկ է լարված օդում,

Քո նուրբ շնչով։

Be the first who will comment on this
Yatuk Music
Թավջութակի կոնցերտ
Առնո Բաբաջանյան

Թավջութակի կոնցերտ

Տաք հաց
Տաք հաց
Play Online

Support us! Buy our art based products from online shop