Մկրտիչ Արմեն

Ընտանեկան հարկի տակ

Լինում էր և այսպես․ վերակարգիչը, մտնելով բարաք, «իրերդ հավաքիր» հրամանը հաղորդում էր ոչ թե մեկին կամ մի քանիսին, այլ ամբողջ բրիգադին կամ նույնիսկ մի քանի բրիգադի։

Կարգադրություն էր սաացվել՝ այդ ճամբարից մի այլ ճամբար փոխադրել հարյուր հիսուն մարդ։ Ետևում էին մնացել խոտհարքը բացատներում և ծառերի արանքներում՝ որտեղ որ հնարավոր էր։ Ետևում էին մնացել աշնանային տեղատարափ անձրևները՝ համարյա անընդհատ, և անտառային աշխատանքները՝ այդ անձրևի տակ։ Մինչև ուղն ու ծուծը թրջված կալանավորներն այդ ժամանակ, մի կողմ թողնելով չոր ամռան սին երազներր, երազում էին ու բաղձում, որ շուտ գար ձմեռն իր սառնամանիքով և կաշկանդեր երկրի ու երկնքի ջրերը։

Այժմ ձմեռ էր, անձրևներն ու ճահիճներն այլևս չէին նեղում կալանավորներին։ Նեղում էր նրանց երազած ու բաղձած սառնամանիքը։

Պատառոտված թաթմաններով ու ծակ գուլպանեբով, մի մասը «տելոգրեյկաների» վրա բուշլատներ հագած, իսկ մյուս, ավելի մեծ մասը՝ առանց մեկի կամ մյուսի, նրանք այժմ փայտ էին սղոցում ճամբարի կողքի հրապարակում և դարսում վանդակներով։ Վաղուց արդեն հայտնի էր, որ սղոցված էր մի քանի անգամ ավելի, քան հարկավոր էր ճամբարին՝ ամբողջ ձմեռը։ Բայց կալանավորները շարունակում էին սղոցել, որովհետև ճամբարում չկային այլ աշխատանքներ. շուրջը, մեծ տարածության վրա, անտառը խիստ վատորակ էր, ցանցառ, բացատներով ծածկված, և ծառակտրում հնարավոր չէր կատարել։ Ուստի և հարյուր հիսուն հոգուն վերաբերող «իրերդ հավաքիր» հրամանը միանգամայն ճիշտ էր, թեև չափից շատ մեծ ուշացումով ստացված։

Վաղուց էր, որ ճամբարում չէր տիրել այդպիսի տոնական տրամադրություն։ Վաղ առավոտից, իրենց նախաճաշն արդեն կերած, կալանավորները «հավաքում էին իրերը»։

Այդ վերջին նախադասությունը պատկանում էր աշխարհի ամենաանիմաստ նախադասությունների թվին։ Հրամայում էին հավաքել գոյություն չունեցածը։ Ուստի և «իրերդ հավաքիր»՝ իրապես նշանակում էր «սպասիր»։ Ի դեպ, անիմաստ էր նաև այդ բառը։ Ի՞նչ կարող էր անել կալանավորը եթե չսպասեր, պիտի գնար ոլրի՞շ տեղ, պիտի զբաղվեր ուրի՞շ գործով, թե ինչ։

Իրենց իրերը, իրոք որ, հավաքել և նախորդ օրը ձիասայլակով ուղարկել էին երեսունից ավելի պահակներ, որոնք նույնպես, այլևս պետք չէին գալու կալանավորներից կիսով չափ դատարկված այդ ճամբարում։

Մինչև որ կալանավորներին կանչեցին անուն֊ազդանուններով և «ֆորմուլյարների» այլ տվյալներով, մինչև որ հաշվեցին ու վերահաշվեցին նախ նրանց, ապա նաև նրանց ֆորմուլյարները՝ եղավ համարյա կեսօր, և օրը տաքացավ։ Տաքացավ, իհարկե, սառնամանիքի սահմաններում։

Երեսուն պահակներ շրջապատեցին հարյուր հիսուն կալանավորներին։ Ուղեպահակների պետը, մի շատ լավ մարդ, չարտասանեց նախազգուշական «աղոթքը»՝ փախուստի փորձի դեպքում զենքն առանց այլևայլության գործի մեջ դնելու մասին և նույնիսկ չպահանջեց, որ կալանավորները քայլեն շարքեր կազմած և լուռ։ Գնացին խառնիխուռը, աշխույժ զրուցելով, ընդ որում ոչ միայն իրար հետ, այլև կալանավորները՝ պահակների հետ և պահակները՝ կալանավորների։

Քաղաքացի պահակապետ, քա՞նի կիլոմետր ենք գնալու, հարցրեց մի կալանավոր։

Երեսունվեց, առանց դա գաղտնիք դարձնելու, հաղորդեց ուղեպահակների պետը։

Անտառը, որով գնում էր էտապը, համատարած չէր, շարունակ ընդհատվում էր փոքր ու մեծ, մանավանդ մեծ բացատներով։ Իսկ երբ, միանգամայն անսպասելի կերպով, երկնքում հայտնվեց արևր, ապա կալանավորների տրամադրությունը դարձավ համարյա զվարթ։

Իսկ զվարթության, ճիշտն ասած, ոչ մի հիմք չկար։ Ճանապարհ գնալը, որն աշխարհում ամենամեծ բավականություններից մեկն է մարդու համար և առհավատչյա է փոփոխությունների, բազմազանության, նորության, այդտեղ խաբուսիկ էր։ Գնո՞ւմ էին կալանավորները ճանապարհ, թե՞ չէին գնում, տա՞սը կիլոմետր էին գնում, թե հարյուր՝ միևնույնը չէ՞ր միթե։ Նրանք հասնելու էին ճիշտ նույն տեղը, այսինքն՝ հար և նման մի ճամբար։ Դա նման էր ոչ մի տեղ չգնալու, իր տեղում մնալու։ Միակ ռեալ ճանապարհը, որ կար նրանց առջև և որը նրանք անցնում էին այնպիսի սպանիչ դանդաղությամբ, դա նրանց դատապարտման ժամկետն էր…

Օրվա երկրորդ կեսին, ժամր 5֊ին, հասան մի ճամբար։ Նրանց համար դուրս բերեցին երկու տակառ և սկսեցին ճաշ բաժանել՝ աոաջին և երկրորդ։ Առավոտվա աշխուժությունն արդեն տեղի էր տվել զգալի հոգնածության ու մտահոգության։ Օրը համարյա ավարտվելու վրա էր, իսկ նրանք անցել էին րնդամենը տասնութ կիլոմետր… Դիմացը նրանց սպասում էր մոտակա երեկոն և դարձյալ տասնութ կիլոմետր…

Ճաշից հետո ուղեպահակների պետը դիմեց կալանավորներին.

Ուշադրությոլն, ճանապարհի կեսը դեռ մեր առջեվում է։ Ու քանի որ օրն ավարտվում է՝ մենք այսուհետև պիտի գնանք արագացրած քայլերով։ Ով որ ուժ չունի ճանապարհը շարունակելու կարող է մնալ այստեղ։ Ո՞վ է ուզում...

Մարդիկ նայեցին իրար։ Վեց ամսից ավելի միասին ապրած և իրար վարժված, նրանք չէին ուղում անջատվել ծանոթ կոլեկտիվից, րնևնել անծանոթների մեջ։

Դա ևս, մեկն էր ճամբարային մոլորություններից։ Կալանավորները մոռացել էին, որ ճիշտ այդպես, վեց ամիս առաջ, նրանք չէին ուզեցել անջատվել կալանավորների մի այլ կոլեկտիվից և միանալ սրանց, որոնցից չէին ուզում անջատվել այսօր…

Ճանապարհակեսի այդ ճամբարում մնալ համաձայնվեցին րնդամենը տասնմեկ մարդ։

Նախազգուշացնում եմ, կալանավորներ, մի անգամ ևս ասաց ուղեպահակների պետր, մեր ճանապարհի վրա չկա այլևս ոչ մի ճամբար, չկա ոչ մի գյուղ։ Այնպես որ, չեք կարող հույս դնել հանգստի վրա։ Պիտի քայլենք ու քայլենք։ Եվ այն էլ, նորից եմ կրկնում, արագացրած քայլերով։ Ուրիշ մնացողներ չկա՞ն, լավ մտածեցեք…

Ուղեպահակների պետը, իրոք որ, շատ լավ մարդ էր, որովհետև չբավականանալով այդքանով, շարունակեց.

Ինչպես ուզում եք։ Իսկ եթե ճանապարհին հոգնեցիք, ետ մնացիք...

Այդտեղ, սովորաբար, հաջորդում է սպառնալիքր։ Բայց նա ասաց.

Ես կարող եմ ձեզ հետ թողնել մի կամ երկու պահակի, որ քայլեք ավելի դանդաղ։ Բայց այդ դեպքում ստիպված պիտի լինեք քայլել ամբողջ գիշերը։ Մտածեցեք, կալանավորն եր…

Երեք րոպե հետո նա կարգադրեց. Քայլե՛լ…

Էտապր ճամփա ընկավ։

Ավաղ, ուղեպահակների շատ լավ այղ պետը, հոգատարությամբ նախազգուշացնելով կալանավորներին, հիշատակելով երեկոն, որը, բնականաբար, լինելու էր ավելի ցուրտ, հայտնելով ճամբարների և գյուղերի բացակայության մասին՝ ճանապարհի վրա, արագ֊արագ քայլելու անհրաժեշտության մասին և այլն, մոռացել էր նշել էլի մի հանգամանք։ Ճանապարհը, մի կիլոմետր այն կողմ, վերածվելու էր անընդհատ վերելքի՝ բավական դիք…

Թե՞ գուցե չէր մոռացել, այլ ինքն էլ չգիտեր, առաջին անգամն էր անցնում այդ տեղերով…

Կա մարդկային մարմնի հազար ու մի անզոր թուլություն։ Բայց դրանցից գուցե ամենասարսափելին ծնկների թուլությունն է։ Ծնկներից վերև՝ դու առույգ ես և ուժեղ, ծնկներից ներքև նույնպես։ Բայց ահա ծնկները… Դրանք կարծես պոկված լինեն և ոտքերիդ երկու մասերը բարակ թելով իրար միացված... Մարմինդ ձգտում է դեպի առաջ ու վեր՝ բացատի այդ վերելքով, թևերդ կատարում են կայտառ թափահարումներ, բայց ծնկներդ…

Դու քայլում ես էտապի մեջտեղում։ Քայլում ես՝ լարումից քրտնած։ Եվ նկատում ես, թե ինչպես քո ետևից գալիս և քեզ անցնում են ուրիշները, գալիս և անցնում են, գալիս և անցնում են քո կողքերով…

Եվ ահա դոկ մենակ ես, ամենավերջռւմ։ Քեզանից հետո միայն պահակն է՝ վերջին պահակը, բայց դա այդպես էլ պետք է լինի, նա իր տեղումն է։ Իսկ դո՞ւ…

Բարեկամական ձայն՝ քո ետևից.

Մեծ֊մեծ քայլիր, կալանավո՛ր։

Չեմ կարող…

Ուժ տուր, ոչի՛նչ։

Չեմ կարող…

Դու չես ուզում հանձն առնել իրողությունն ինքդ քո առաջ։ Դու վերջինն ես.. Միայն դու ես վերջինը…

Կալանավորն ու պահակը կտրվեցին էտապից։ Եվ այդտեղ արդեն, թույլ ձայնով․

Քաղաքացի պետ…

Եվ, ավելի ուժեղ մի այլ ձայն՝ պահակինը. Ընկեր պետ…

Ուղեպահակների պետը նայեց ետ և դեռ չէր մոտեցել, երբ ետ մնացին նաև երեքը։ Առաջին կալանավորը, այսինքն՝ առաջին վերջինր, ուրախացավ, նա մենակ չէ…

Չեմ կարող արագ… շշնջաց նա՝ մեղավորաբար նայելով ուղեպահակների պետին։

Վերջինս չբարկացավ, այլ դիմեց պահակին.

Ետ մնա և քայլեցեք ավելի դանդաղ։ Քա՞նի հոգի են, չո՞րս։ Ուրեմն չորս…

Եվ վազեց էտապի կողքով, առաջ։

Մի քանի րոպե անց, էտապը կորավ ետ մնացողների աչքից։

Իսկ ճանապարհը, թեկուզև այժմ ոչ֊շատ դիք, բարձրանում էր ու բարձրանում՝ ցանցառ անտառով, բացատներով։ Եվ վրա էր հասնում աղջամուղջը…

Սառնամանիքն ուժեղանում էր րոպե առ րոպե, և եթե կալանավորները դեռ չէին զգում լրիվ կերպով, թե որքան խիստ էր այն, ապա դա՝ շնորհիվ քայլելուն։

Պահակապետը շուտ֊շուտ նայում էր ետ։ Եվ դա իզուր չէր։ Շուտով ետ մնացին ևս չորս հողի։ Պետը կարգադրեց էլի մի պահակի.

Կորոթենկո, դու կմնաս հետները։

Դեռ նոր էր էտապն անհետացել փոքր խմբի աչքից, երբ Կորոբենկոն, ուկրաինացի երիտասարդ, կարգադրեց կալանավորներին՝ կանգ առնել։

Թող այն խումբն էլ մոտենա, բացատրեց նա, այդ դեպքում կդառնանք երկու պահակ և ութ կալանավոր…

Վտանգավոր սխալ էր դա, որ կատարեց Կորոբենկոն։ Միայն կանգ առնելուց հետո կալանավորներն զգացին, թե ինչպիսի քամի էր փչում այդտեղ բարձրադիր անտառի այղ բացատում, սառնամանիքի մեջ...

Կալանավորների հագուստները, որ թրջվել էին քրտնքից, մի րոպեում սառեցին՝ ինչպես թաց լվացքը ձմռանը, պարանի վրա։ Երբ հագուստի այս կամ այն մասը շփվում էր եալանավորի մարմնին, նա սրսփում էր սառնությունից։

Մյուս խումբր չկար։

Գնանք, խնդրեցին կալանավորները։

Սպասենք էլի մի քիչ, ասաց պահակը ինքն էլ չխկչխկացնելով ատամները։

Գնանք, նորից խնդրեցին կալանավորները։ Գուցե նրանք վերադարձել են ճամփակեսի ճամբարր։ Գնանք... Քաղաքացի պահակ, խնդրում ենք քեզ, գնանք... Գնանք, հանկարծ ճչաց կալանավոր Բոզարջյանը՝ հարավում ծնված և ապրած, իսկ այժմ այնքան վատ հագնված։ Գնանք, ես սառ… սառ…

Ծնոտների չխկչխկոցը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը։ Մութը թանձրանում էր վայրկյան առ վայրկյան։ Քամին, որ առաջ փչում էր լռելյայն՝ կարծես քսվելով կալանավորների հագուստների կակղությանը, այժմ վնգում էր ու վզզում խփվելով արդեն սառած այդ հագուստների կոշտ պատերին։

Երեք կալանավորները, իրենք էլ ցրտից կծկված ու դողահար, նայեցին չորրորդին։ Բոզարջյանի հետ կատարվում Էր ինչ-որ շատ վատ բան։

Գնանք, աղերսեց մեկը՝ Լեոպոլդ անունով, տեսեք, կալանավորը ձեռքից գնում Է…

Կորոբենկոն նայեց և հասկացավ։ Լեոպոլդն իրավացի Էր…

Նույն պահին, առաջին անգամ մի քանի տարվա րնթացքում, մարդիկ տեսան հեռվից դեպի նրանց սլացող մի բեռնատար մեքենա։ Պահակը կանգնեց ճանապարհի վրա, հրացանն առավ ծնկների արանքը, բարձրացրեց զույգ ձեռքերը։ Բայց մեքենան գալիս Էր նույն թափով՝ արհամարհելով ճանապարհի մեջտեղում կանգնածին։

Կորոբենկոն հազիվ հասցրեց ցատկել մի կողմ, և մեքենան սլացավ֊անցավ վաքրիկ խմբի մոտով։

Գնանք, շտապեցրեց այս անգամ Կորոբենկոն ինքը։ Քայլեցին քամու հարվածների տակ գլոլխները խոնարհած։

Բոզարջյանը քայլեց հարբածի պես՝ ոտները խճճելով իրար։ Նա այլես չէր մրսոլմ և ցնցվում։ Հաճելի տաքությունը պաշարել էր նրան։

Քայլիր, բղավեց նրա վրա կալանավորներից մեկը, քայլիր, սիմուլյանտ…

Խոսքերը հասան Բոզարջյանի գիտակցոլթյանր։ Նա ուզեց ժխտել, ասել, որ հիմք չունի սիմուլյացիա անելու։ Չէ որ ճանապարհին չկա ոչ մի ճամբար, ոչ մի գյուղ, որտեղ հնարավոր լիներ իջևանել։ Էլ ինչո՞ւ պիտի նա սիմուլյացիա անի… Բայց նրա բերանից թռան միայն ուժեղ հարբած մարդու մի քանի անկապ թոթովանքներ…

Քայլիր, սիմուլյանտ…

Քայլիր, սրիկա…

Քայլիր, կալանավոր…

Բայց, անելով ևս երկու քայլ, Բոզարջյանը տապալվեց գետին։ Նա ոչ միայն չզգաց ճանապարհի ամրացած ձյան չորությունր, այլև ժպտաց երանության մեջ, կարծես ընկղմել էր փափուկ մի անկողին։ Հաճելի մեղկությունը, ինչպիսին լինում է քնելուց առաջ, պաշարել էր նրան։

Քամին կատաղի շվում էր ու շաչում։ Սառնամանիքը, բազմակողմ աքցանների պես, սեղմել էր կալանավորներին ու Կորոբենկոյին՝ բոլոր կողմերից։ Կանգնելը հավասար էր մահվան։

Իսկ պառկե՞լը…

Վեր կաց, ոտքով կատաղած հարվածեց պառկածին չորս կալանավորների միջի միակ քրեականը։

Վեր կաց, ավելի ուժզին հարվածեց նաև մյուսր՝ երբեմնի գնդապետ, բարձրահասակ, ուժեղ։

Կարծես ոչ թե հարվածներ հասան ընկածի մարմնին, այլ ստվերներ։ Նա չզգաց ոչ միայն ցավ, այլև հպում։ Քաղաքացի պահակ, աղերսեց Լեոպոլզը, նա… նա ձեռքից գնում է… Մենք էլ նրա պատճառով… Գնդակահարեցեք նրան… որ մենք գնանք…

Գնդակահարեցեք նրան… խնդրեցին նաև մյուսները՝ քանի որ չէր կարելի թողնել կենդանի կալանավորին առանց հսկողության և հեռանալ։

Սարսափելի բառր հասավ Բոզարջյանի գիտակցոլթյանը։ Նա նայեց վերև՝ պահակի աչքերին, ինչպես գետնատարած անասունը՝ սպանդարին։

Մի գնդա… կահարեք ինձ… թոթովեց նա։ Ես… ես հիմա… ես հիմա վեր կկենամ… Հիմա…

Բայց այնպիսի անպատմելի երանություն էր զգում նա պառկելուց, որ չէր շտապում վեր կենալ, և մտածում էր ինքնիրեն. «հարկավոր է էլի մի քիչ խոսել, ձգձգել, ժամանակ շահել, որպեսզի մի քիչ էլ պառկած մնամ, մի քիչ էլ, մի քիչ էլ»…

Եվ կրկնում էր անկապ. «Հիմա… հիմա…»՝ շարունակ նայելով Կորոբենկոյի աչքերին։

Միայն մի կարճ վայրկյան մտածեց ուկրաինացի երիտասարդը՝ որոշում ընդունելու համար, և բղավեց բարկացած.

Ի՞նչպես թե գնդակահարել, խելագարվե՞լ եք, ի՞նչ է։ Կամ բոլորդ կսառչեք միասին, կամ կփրկեք ձեր ընկերոջը։ Ապա, բարձրացրեք նրան, բռնեք թևերից։ Շուտ…

Կալանավորները հասկացան, որ այլևս անկարելի էր սպասել ուրիշ բան։ Կատաղած բարձրացրին Բողարջյանին։ Քրեականն սկսեց անխնա խփել նրա դեմքին, վզակոթին… Բայց գուցե դա լավ էր, արյունր նորից շարժվեց հանգչողի երակներում։ Իսկ նա չէր զգում ոչ միայն ցավ, այլ մինչև իսկ հպում։ Կարծես ոչ թե բռունցք, այւ բռունցքի ստվեր էր անցնում նրա դեմքի վրայով…

Իսկ հիմա տարեք նրան ձեզ հետ։

Քայլեցին։ Մեռնողը, խիստ հարբածի նման, հազիվ էր գետնին հպում ոտքերը և ղրանով գոնե մի քիչ օգնում երկուսին՝ տանելու նրան։ Այդ երկուսր բռնել էին նրա թևերից։ Երրորդը շարունակում էր ոտքերով֊ձեռքերով հարվածել ու հարվածել նրան։ Կորոբենկոն չէր խանգարում։ Գոնե որևէ բանով պե՞տք է հանեին կալանավորներն իրևնց հերսը։

Դիմացից երևաց եզասայլ։ Ոչ թե սահնակ, այլ հենց սայլ։

Կորոբենկոն կանգնեցրեց, հարցրեց.

Կա՞ դիմացը որևէ գյուզ, մոտիկում։

Չկա… ասաց սայլապանը։

Պահակը մի պահ մտածեց ետ դարձնել սայլը, պահանջել, որ տանի կիսամեռին, բայց հասկացավ. սայլի վրա պառկած, անշարժության մեջ, նա կսառչի համարյա իսկույն։ Նրա փրկությունր քայլելու մեջ է։ Գուցե և այն բանի, որ քրեականն անխնա ծեծում է նրան, ծեծում…

Արդեն լիակատար մթություն էր։ Չէր երևում լույսի ոչ մի կետ։ Կորոբենկոն ծխող չէր։ Կալանավորները ծխող էին, բայց չունեին ծխախոտ։ Երկինքն ամպամած էր ծայրեծայր, ասաղեր չկային։

Եվ հանկարծ, հեռվում, այդ լիակատար մթության մեջ, անսպասելիորեն, պլպլաց մի փոքրիկ լույս։ Որքան էլ որ դա տարօրինակ է, առաջինը դա նկատեց կիսամեռ Բոզարջյանը…

Այն… ի՞նչ է… հարցրեց նա։ Ա՞ստղ… թե՞ կրակ…

Կրակ… բացականչեցին բոլորը՝ համարյա միանգամից։

Ուրեմն ես փրկված եմ... շշնջաց Բոզարջյանր և կորցրեց գիտակցությոլնր...

Երբ աչքերը բացեց նա պառկած էր գյուղական մի տաք խրճիթում, նստարանի վրա։

Առաջին բանը, որ նա տեսավ, դա սեղանն էր սենյակի հեռավոր անկյունում, իսկ սեղանի շուրջը՝ պահակը, երեք կալանավորները, մի տարիքոտ տղամարդ ու կին և մի փոքրիկ աղջիկ։ Նրանք բոլորը թեյում էին։

Ի՞նչ իմանար Բոզարջյանը, թե ինչ էր պատահել իր ուշագնաց լինելուց հետո...

Իսկ պատահել էր այն, որ նա տապալվել էր գետին, և ուժասպառ կալանավորներն այլևս անկարող էին եղել տանել նրան։

Կալանավորները որսացել էին ուկրաինացի երիտասարդի անհողդողդ հայացքը. նույնիսկ հիմա ես չեմ գնդակահարի նրան, տարեք ձեզ հետ, փրկեցեք…

Միջոցը գտել էր գնդապետը։ Ամուր կապելով Բոզարջյանի բամբակած գլխարկը նրա ծնոտի տակ, որպեսզի չարձակվի, վերցնել էր նրա ոտքերն իր թևերի տակ, լծվել էր նրան և քարշ տվել մեկ և կես կիլոմետր…

Կիչիգինո խուտորն ընկած էր ճանապարհից դուրս մի բլուրի վրա։ Փոքրիկ էտապը թեքվել էր այդ կողմ։

Բարձրանալով բլուր, պահակը թակել էր առաջին դուռը։ Արթնացել և դուռը բացել էր մի երիտասարդ կին։ Տեսնելով տղամարդկանց խումբը, այն էլ՝ կալանավորների, նա վախեցած փակել էր և փակ դռան ետևից հայտնել.

Իմ ամուսինը ռազմաճակատումն է, ես տանր մենակ եմ։ Թակեցեք մի ուրիշ դուռ…

Երկրորդ տանը մերժել էին երկրորդ պատճառով, երրորդ տանը՝ երրորդ, վեցերորդ տանը՝ վեցերորդ։ Իսկ խուտորը բաղկացած է յոթը տնից ինչպես լինում է հեքիաթներում, և մերժել էին վեցը՝ ինչպես, նույնպես, լինում է հեքիաթներում։

Չափից դուրս զայրացած Կորոբենկոն մոտեցել էր յոթերորդ դռանը և կատաղի թակել հրացանի կոթով։ Եվ բղավել էր դուռը բաց արած տղամարդու երեսն ի վար.

Մի՞թե դուք խիղճ չունեք, սրիկաներ։ Թույլ տվեք, որ մարդը գոնե մեռնի հարկի տակ…

Ի՞նչ է պատահել, զարմացել էր տանտերը։

Կորոբենկոն բացատրել էր կցկտուր։

Իսկ մի թե ես մերժել եմ, որդիս, դուռը լայն բաց էր արել տանտերը։ Համեցեք։ Շուտ, մտեք։ Էյ, երիտասարդ, սպասիր, թոզ նախ ներս բերեն սառածին…

Թեյասեղանի մոտ մեկը նկատեց ուշքի եկածի չռված, խելագարի աչքերի նմանվող աչքերը և թևով բոթեց իր հարևանին։ Բոլորր, բոթբթելով իրար, նայեցին։

Կենդանի է… ուրախացավ Կորոբենկոն։

Այո, հառաչեց տանտերը։ Բայց որքա՞ն ժամանակով… Վերցրու, երիտասարդ, այս կաթը, տար տուր նրան… Կխմի, իսկույն շուռ կտա սիրտր և կմեռնի… Ավելի լավ է՝ այդպես, քան երկար չարչարվելով։ Տար տուր կաթր… Ես շատ եմ տեսել, թե ինչպես են մեռնում ցրտահար եղածները…

Քրեականը մոտեցավ Բոզարջյանին.

Կաթ ուզո՞ւմ ես։

Ուզում եմ. շշնջաց պառկածը՝ դանդաղ նստելով։

Վերցրու…

Խմեց։ Եվ, ոչինչ, շուռ չտվեց։ Միայն թե նորից պառկեց։ Ուժ չուներ նստելու։

Իսկ կարտոֆիլ ուզո՞ւմ ես, ձայն տվեցին սեղանի մոտից։

Ուզում եմ…

Բերեցին երկու կարտոֆիլ։ Պառկածը կերավ մի հատը, իսկ մյուսը, իբր թե աննկատելիորեն, կոխեց գրպանը։ Բայց դա՝ գիտակցությունը չէր թելաղրողը, այլ կալանավորական֊ անասնական բնաղզը…

էլի ուզո՞ւմ ես։

Ուզում եմ…

Եվ էլի, մեկը՝ բերանը, մյուսը՝ գրպանը…

Իսկ… այդ ի՞նչ է… թթու կաղա՞մբ… շշուկով հարցրեց նա։

Այո։ Ուղո՞ւմ ես։

Խնդրում եմ… Մի քիչ…

Բերեցին։ Կյանքում չէր սիրել թթու կաղամբ։ Բայց, ինչպես կաթր, ինչպես կարտոֆիլը, այնպես էլ թթու կաղամբն՝ ունեին նույն համը նրա բերանում, այսինքն՝ չունեին ոչ մի համ։ Չունեին նույնիսկ ֆիզիկական գոյություն։ Բողարջյանր չէր շոշափում դրանք ո՛չ շուրթերով, ո՛չ լեզվով, ո՛չ քիմքով, ո՛չ կոկորդով։ Դա նման էր մտապատկերներ ուտելու…

Իսկ հիմա քնիր…

Բոզարջյան ը փակեց աչքերը։ Բայց, որ ամեսազարմա֊ նալին է, և ուղղակի անհավատալին, փակեց ոչ֊ընղմիշտ։

Առավոտյան նա արթնացավ։

Առաջին անգամն եմ տեսնում այսպիսի հրաշք, աչքերին չէր հավատում ուրալցին։ Ի՞նչը փրկեց նրան…

Եվ ոչ ոք չկարողացավ հասկանալ, որ կալանավորին փրկեց այն երջանիկ հանգամանքը, որ նա, հինգ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ, իրեն գտել էր ընտանեկան հարկի տակ…

Յատուկ Երաժշտություն
Հազվադեպ հատկանշական
Գեորգի Գյուրջիև

Հազվադեպ հատկանշական

Հին Կահալայի տուն
Հին Կահալայի տուն
Խաղա առցանց