Մխիթար Գոշ

Վազը և Մորենին

Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։

Մի լար, ասում են, դարձյալ զավակներ կծնես:

Եվ նա պատասխանում է.

Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։

Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:

Իսկ մորենին ասում է,

Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։

Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից, պատասխանում է վազը։

Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն

Ռևանշ լինելու է․ 11
Ռևանշ լինելու է․ 11
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից