Միքայել Նալբանդյան
Ուղերձ
Առ Մեչուխեչան ի Կոստանդնուպոլիս
Հողմերից թև առած, թռչում ես Մեչուխեչա,
Ծովերից ու ցամաքից քեզ արգելք չկա․
Մեռուցիր ժամանակը, տարածությունը ջնջեցիր,
Փայլակը նախանձեցավ արագությանդ երկնաձիր։
Տավրոսից Այրարատ, Բոսփորից Աղթամար,
Քո տեսած, Քո պատմած թշվառությունք անհամար․
Ո՛վ հոգաց, ո՛վ վազեց լսել ազգի հռնչյուն,
Ո՛վ ներկա նորա մոտ, երբ փչում էր նա հոգին։
Ո՛վ սրբեց նեղվածի արտասուք աչքերից,
Ո՛վ ողբաց, բողոքեց, երբ խլեցին հաց որբից։
Քնած էր ամիրան, աչք փակած և դիտող,
Ի ժամու, տարաժամ դու եղար միայն օգնող։
Քեզ սիրեց Հայաստան, Քեզ օրհնում է բյուր բերան,
Քեզ դափնի պսակներ հյուսում է ապագան։
Ընդունի՛ր այս երկտող իմ անշուք հյուսվածը,
Պակասը թո՛ղ լցնե սիրած իմ, Քո ազգը։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Մի՛ վախեցիր - Հայտարմա
Զբոսանք ,1984թ․
Խաղա առցանց
Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից
Էջանշան
Արման Մանուկյան
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Ծաղկի Նատյուրմորտ
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Վարդգես Սուրենյանց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փազլ
Մշեցիների հարսանիք
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Հայկական մանրանկարչություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Խաղ
Ծովամարտ Այվազովսկու ոճով
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Հակոբ Հովնաթանյան
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Թորոս Ռոսլին
ԳՆԻՐ ՀԻՄԱ