Միքայել Նալբանդյան

Առօրյա աշխարհ

Ի՛նչ ես գոռում, ի՛նչ խնդրում,
Դու անհագիստ հեղինակ․
Մեզ խաղալիք շինեցիր,
Ողջ աշխարհի խայտառակ։

Լաց ես լինում, հառաչում,
Գանգատդ անգամ հիմար է,
Թե աշխարհն յուր գործերով,
Բոլորովին փոխվել է։

Աշխատում ես մի կերպով
Խաղաղություն վրդովել,
Խլել մեր հանգիստ քունը,
Սրտերիս մեջ դող ձգել։

Չենք կամենում լսել քեզ
Թո՛ղ մեր ճաշն ուտենք հանգիստ,
Հետո խաղաղ քուն լինինք․․․
Հեռի՛ գնա մեզանից։

Մի՛ գոռար, մի՛ որոտար,
Մա՛րդ եղիր և դու մեր պես․
Վերացական խոսքերով
Մի՛ գար մյուս անգամ հանդես։

Մենք առօրյա բաների
Ծառայում ենք անդադար,
Դու ինչե՞ր ես մտածում,
Դրական է այս մեր դար։

Քո բարձր ճշմարտության
Ճառագայթները փայլուն,
Չեն տանելի մեր աչքին,
Ատելի են մեր հոգուն։

Ճանաչում ենք, հավատում,
Բայց չկամինք խոստովանել․
Պատճառ, նոքա շփոթում են
Մեր երջանիկ կյանքի թել։

Մենք կամինք կյանք վայելել․
Ուրեմն ի՛նչ հարկի համար,
Մեզ պի՛տո էր ծառայել
Ճշմարտության անպատճառ։
Մինչդեռ և առանց նորան,
Մինչ լոկ սուտի շնորհքով
Այս աշխարհի բարության
Մի մասը վայելելով,
Կարելի էր աստուծո
Փառավորել անունը․
Եվ չթուլանալու համար,
Եվ մարմինը պահելու,
Երբեմն մի փոքր զրկել․․․
Երբեմն մի փոքր գողանալ․․․

Չխռովելով մեր խիղճը,
Չաղմկելով մեր հոգին,
Տո՛ւր մեզ տաղեր, վեպ, առակ,
Հաճոյացիր մեր սրտին․

Թո՛ղ դատարկ բաներ լինին,
Մարդու վերք տալ չունենան,
Թեթև ու ծիծաղաշարժ,
Փորերս փույթ չէ թող շարժ գան։

Հանգստության միջոցին,
Մարսողության լավ ժամին
Դու դատավոր մի նստի՛ր
Խրատներով մեր գլխին։
Վշտաբեր ակնարկությունք,
Հեռի՜, նեղիչ գաղափարք,
Մի՛ լինիր դահիճ մոլության,
Որ չլինիս դահիճ մարդերին։

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Լեռներ, 1923 թ
Լեռներ, 1923 թ
Խաղա առցանց