Կոմիտաս

Ոսկի Մեղաց

Ա՜յ, վա՛ռ աչեր.
Այն ի՞նչ ամպ էր`
Սարի գագաթին,
Ճերմակ-ճակատին
Արծաթ աչեր տալով՝
Ցիր արաւ։

Ճերմակ-ճակատէն՝
Սարի փափագին,
Դարի պապակին
Շար մարգարիտ տեղաց.
Շար մարգարիտ տեղաց,
Լար մարգերըդ բիլ արաւ,
Ուսուն-հըրով վառ մարգերըդ ծիլ արաւ.
Զառ-մարգերըդ ոսկի-մեղաց.
Ոսկի-մեղաց լուսուն-ջըրով
Մըկըրտեցին քու մաճերըդ։

Յատուկ Երաժշտություն
Սամարիա
Էլեն Յոլչյան

Սամարիա

Հայաստան
Հայաստան
Խաղա առցանց