Խանում Ավանյան

Սիրելի Ժերալդին

Սիրելի' Ժերալդին

ավազուտներում

թավալ էին տալիս

ծաղկած հիշողությունները `

անցած տարվա գարնանը

խնձորենի որդիս բողբոջում էր,

Դու խոսի'ր, խոսի'ր

իմ ներսի ծաղիկներից,

Պատմի'ր արմատներս խորն են ,

շատ խորը...

Ո՞վ է ասել.

աստղերը չեն ընկնում

օրերի գրպանից,

Ժերալդին մի թո'ղ

ներսիդ ծովը կանաչի,

ծփի'ր պատերին...

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից