Հուսիկ Արա
Ետ մի՛ արի
Քո գնալու մութից ես չեմ ապրում
այդքան հեռու.
վերադարձին լույսը սպանելու է ինձ
անխնա մոտիկ:
Աշխարհից դատարկ՝
լիքն եմ քեզնով ամբողջովին.
գաղտնիքն ասա,
ո՞նց ես ապրում թեթև, հանգիստ,
ինձ չսիրող օրերիդ մեջ,
թե մեկ օր հանկարծ չսիրեմ քեզ,
ես կմեռնեմ այդ և բոլոր օրերի մեջ:
Իմ հեռուն մոտիկ
քո աչքերում է միայն.
չկա ուրիշ մի տեղ,
որ այդքան դու և իմը լինեմ
ո՛չ երազում, ո՛չ իրական:
Ետ մի՛ դարձիր սակայն,
փշրելու ես, ինչ մնացել է տաք
ու երբեք պաղ չդարձող քեզնից,
ավերելու ես սերը մի քիչ,
որ փրկել եմ քո անհաստատ սրտից,
և սովորական ես դարձնելու
այն հրաշքը,
որ դու էիր և իմն է հիմա:
Ետ մի՛ արի.
քո գնալու մութի մեջ ես չեմ ապրում,
բայց վերադարձիդ լույսը սպանելու է ինձ:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Տիգրան Մանսուրյան
Մեր մանկության տանգոն
Թիթեռների ծով
Խաղա առցանց