Հովհաննես Թումանյան

Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...

Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ,
Թե ինչպես էր նա արտասուք թափում,
Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից,
Անձնուրաց սիրույս էլ չէր հավատում։

Ոհ, մի՛ հեշտացնեք՝ այդ խոսքեր են լոկ
Եվ չեն դարձնելու կորուստս անգին,
Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք
Բախտը չի մատնել սիրո վտանգին։

Մի՛ հիշեցնեք, մի՛, թե ինչպես դաժան

Մարդիկ մեզ այսպես ջոկեցին հավետ,
Թե ոնց եմ ապրում նըրանից բաժան,
Իմ նոր սիրուհու իմ լուռ վշտի հետ։

1890

Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար