Հովհաննես Թումանյան
Կորած ցնորքներ
Հեծում է մըրրիկն իմ դալար հովտում,
Թոշնել են, թոռմել ծաղկունքն իմ սիրած,
Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
Ու լալիս եմ ես ծաղկունքըս կորած։
Ես ձեզ եմ լալիս, հոգուս ծաղիկներ,
Է՜յ, իմ վաղուցվան սիրուն ցընորքներ,
Եկե՜ք, ետ եկեք, մի անգամ կըրկին
Կյանքով, բուրմունքով լըցրեք իմ հոգին։
Բերեք առաջվան աշխարքն ինձ համար
Արևի շողեր, գարունքվա դալար,
Ջըրերի կարկաչ, հավքերի երամ,―
Իմ հույսերն անհուն, իմ սերն անթառամ
Եվ իմ սիրուհին, որ միայն դուք գիտեք,
Եկե՜ք, ետ եկե՛ք։
Ձեզ ո՞վ հալածեց, ո՞ր դաժան քամին,
Ո՞ր չար թըշնամին
Շընչում է մըրրիկն իմ անուշ հովտում.
Թոշնել են վաղուց ծաղկունքն իմ սիրած.
Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
Ծաղիկ ու ցընորք բոլորը կորած...
1899
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Էքսպրոմտ
Մոդելը
Խաղա առցանց