Հովհաննես Թումանյան
Իսրայել
Պանդուխտ, հալածված, հոգնած, վշտաբեկ,
Եվ ոչ մի երկրում հանգիստ չըգտա.
Դարձյալ դեպի քեզ, հայրենիք իմ հեգ,
Հարազատ որդիդ թռչում եմ ահա։
Բայց և քո գրկում, ավա՜ղ, կորած է
Տենչալի կյանքի հույսը հավիտյան,
Քո գրկում նաև ինձ սպասում են
Ստրըկի վիճակ, օրեր հեծության։
Քո իրավունքից զրկված Սիոնի
Սրբազան գավթում լումա են փոխում,
Կորած է փառքը Երուսաղեմի,
Եվ լիրբ ոսոխի սիրտը չէ դողում։
Եվ գերի որդիդ, ո՛վ գերված աշխարհ,
Ազատ քայլերով, և ո՛չ մի անգամ,
Այն սուրբ վայրերում, ուր որ մեծացա,
Եվ այսուհետև չպիտի ման գամ։
Անիրավ տիրող թշնամու ձեռքը
Ինձ կըհալածի քո երկնքի տակ,
Եվ թաքուն կերգեմ ես իմ ողբերգը՝
Քո սար ու ձորում հեծելով մենակ...
Ա՜խ, մենք պատրաստ չենք միասին կռվի,
Եվ մեզ թշնամին խեղդում է ջոկ-ջոկ,
Մենք հալածված ենք առանց մեղքերի
Եվ չի պաշտպանում մեր դատը ոչ ոք։
1890
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Կապված քնի մեջ
Խաղա առցանց
Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից
Մագնիս
Մայրություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Վարդգես Սուրենյանց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Թորոս Ռոսլին
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Սիփան սարը Կտուց կղզուց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Հայկական մանրանկարչություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փազլ
Մշեցիների հարսանիք
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Արման Մանուկյան
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Մագնիս
Սիփան սարը Կտուց կղզուց
ԳՆԻՐ ՀԻՄԱ