Հովհաննես Թումանյան
Դժար տարի
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում. տո՛ւր հա, տո՛ւր...
Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց հորովե՜լ...
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։
1908
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկովայի դիմանկարը
Խաղա առցանց