Հովհաննես Հովհաննիսյան

Հայրական երգ

Մի երգ գիտեր հայրս մանկութ իմ օրով,
Որ մինչև հիմա հազիվ իմ միտքն է գալիս
Իր պարզունակ և իմաստուն մի տողով
«Բայց ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս»,

Այդ երգով է նա տուն գալիս բեզարած,
Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով,
Տակ տաշեղի, փայտի բույրը հետ առած,
Թեկուզ անվարձ, թեկուզ օրվա կարիքով:

Հենց այդ երգն էր դողում նրան շրթունքին,
Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝
Փաթաթվում էր բազկի վերքը ու կրկին
Հայոց տխուր հույսերին էր հավատում:

Այդ երգով էր ասպետորեն զորանում,
Երբ խաբվում էր սիրած մարդու հավատից,
Սև գինու մեջ սփոփանք էր որոնում
Ու երգում էր, ու երգում էր ցավագին:

Այդ երգով էր ամեն գիշեր մտնում քուն,
Երբ իր որդին մարտերում էր սևակնած․․․
Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կյանքում
Ու երևի այդ երգով էլ նա գնաց․․․

Ա՜խ, հայկալան երգ իմ, ինչու ես քնել.
Այնքան ես պետք այսօր սրտիս ու ցավից,
Այնպես կուզեմ հիմա քո տողը կրկնել,
Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս,
Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս․․․

Յատուկ Երաժշտություն
Էլեգիա
Առնո Բաբաջանյան

Էլեգիա

Դավիթ Բեկ
Դավիթ Բեկ
Խաղա առցանց