Գևորգ Էմին
Ժամացույցի առջև
Դու մե~ծ ես, այո’,
Եվ ես` փո~քր, այո’.
Բայց դու նման ես այն մեծ սլաքի’ն,
Որն իմ` ժամերը նշող սլաքի,
Ամեն մի քայլին հասնելու համար,
Վեց տասնյակ քա~յլ է ստիպված անում.
Նոր բան չե~մ ասում,
Ոչ էլ` քեզանից ինձ գերադասում,
Կամ ձգտում հատուկ դիրքի ու փառքի._
Մենք ծառայում ենք նու’յն ժամանակին
Եվ ցույց ենք տալիս ժամանա’կը նույն.
Ես` դարի ժա’մը`
Դու… րոպե~ն դարի.
Իսկ մնացածը` ինչպես ուզու~մ ես._
Մեծը դու~ կոչվիր,
Դու~ փառք վաստակիր,
Միայն, լսու՞մ ես,
Գեթ հանուն դարի’,
Հանուն քո երդված մեծ գաղափարի’,
Ինձ… մի’ խանգարի:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ավետ Տերտերյան
Սիմֆոնիա N3
Արարատյան դաշտ
Խաղա առցանց