Գևորգ Էմին
Եկ այս գիշեր խնջույք անենք
Եկ այս գիշեր խնջույք անենք,_
Սեղա'ն փռիր,
Իմ մանկամա~րդ, իմ որոգա~յթ,
Իմ… խղճի խա~յթ,
Եվ սեղանի վրա դնենք`
Դալար ճյո'ւղը քո քնքշանքի,
Հասուն պտո'ւղն իմ տանջանքի,
Քո հավատի շքե~ղ սինին,
Իմ փորձության տտի'պ գինին,
Դեռ թարմ մաճա~ռը քո կրքի,
Իմ տենչանքի նո'ւռն արնաներկ…
Ու քե~ֆ անենք…
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Դիմակահանդես – Ռոմանս

Կապված քնի մեջ
Խաղա առցանց