Ավետիք Իսահակյան
Վտարված եմ ես
Վտարված եմ ես
Հայրենի երկրից.
Մի անհայտ ուղի
Լուռ տանում է ինձ:
Ու՞ր եմ գնում ես,
Ու՞ր պիտի հանգչիմ,
Ու՞ր պիտի լինի
Կայանըս վերջին:
Ձյունն եկավ, ծածկեց
Ուղի ու կածան.
Որոնց սիրել եմ,
Ինձ օտար դարձան:
Ա˜խ, չար բախտիս դեմ
Իմ խավար հեռվում
Մի աղոտ ճըրագ
Արդյոք չի՞ վառվում:
Վայում է քամին,
Խիստ բուք է հիմի.
Թող իմ թշնամին
Անտուն չըլինի…
1910
Հասան-Ղալա
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Հայաստան սիմֆոնիկ պանել

Լանդշաֆտ
Խաղա առցանց