Ավետիք Իսահակյան

Վառ արևի շողքը խաղաց

Վառ արևի շողքը խաղաց
Լուսադեմին իմ ճակտին.
Աղունիկն էլ թռավ, եկավ,
Նստավ բանտիս լուսանցքին:

Ա˜Խ, շա˜տ սրտանց կարոտցեր եմ
Աղունիկիս, արևիս.
Ե՞րբ պիտ ոտքերն ընկնիմ, գրկեմ
Աղունիկիս, արևիս…

1896
Երևան

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից