Ավետիք Իսահակյան
Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս
Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս
Ողջունե երկինք, գուցե մանուշակ
Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ – մի՛ հուսահատվիր.
Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի
Կախարդ հորիզոն… Սի՛րտ իմ վշտակիր,
Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի
Օձն է ճնշում քեզ – կասկածը անհույս,
Ձանձրույթը դաժան… մի՞թե խորտակվեց
Սերը սրբազան – երկինքը հոգուս…
- Տանջըվի՛ր, հուսա՛…
1892
Ալեքսանդրապոլ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Ալմաստ - Պարսկական երթ

Այգի Սոչիում 1943 թ
Խաղա առցանց