Ավետիք Իսահակյան
Սարի հովի պես ամպերի փեշով
Սարի հովի պես ամպերի փեշով
Արծըվի թևին զարկեմ ու երթա˜մ.
Ջինջ աղբյուրի պես դալուկ անտառով
Չոր տերևները գրկեմ ու երթա˜մ…
Ա˜խ, կյանքըս թոշնեց ու ցընորքներըս
Գնացին աշնան հավքերի նման,
Դու ել ծաղրեցիր վառ արցունքներըս.-
Սիրուս երազը ողբամ ու երթա˜մ…
Վարդի ու գարնան անուշիկ երգեր
Կյանքի ափերից գըլգըլա˜ն, կուգա˜ն…
Է՛հ բավական է… Ես վաղ եմ հանգել,
‹‹Մնաք բարևս›› մրմնջա˜մ, երթա˜մ…
1902
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Էլեգիա
Gen V
Խաղա առցանց