Ավետիք Իսահակյան

Քաղած վարդը թըփին ետ չի գա նորից

Քաղած վարդը թըփին ետ չի գա նորից.
Ետ չի գա հավետ ժամն անցած օրից:

Անցած կյանքըդ հիմա երազ է, մշուշ,
Վիշտն ու սերդ անուշ` հուշեր են քնքուշ:

Սիրտըդ մաքուր պահիր ու բարի արա,
Որ ամպ չընստի հուշերիդ վըրա:

Մի՛ վռազիր… մահին կհասնիս վաղ-ուշ,
Չեղածի պես կանցնին և՛ երազ, և՛ հուշ…

1904
Մոսկվա

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա