Ավետիք Իսահակյան

Մոր սիրտը

(Հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըղ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
-Է՛լ չերևես
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
-Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
Վա´յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղդ չըցավա՞ց...

Մարտի 15, Ժնեև

Յատուկ Երաժշտություն
Մի՛ վախեցիր - Հայտարմա
Ալեքսանդր Սպենդիարյան

Մի՛ վախեցիր - Հայտարմա

Զրույց, 1969 թ
Զրույց, 1969 թ
Խաղա առցանց