Ավետիք Իսահակյան

Մութը գրկած գետ ու գետին

Մութը գրկած գետ ու գետին
Հով ու ալիք կըշնչեն.
Երկինք գրկած աստղ ու լուսին,
Արտերն անդորր կըննջեն:

Սիրտս, սիրտտս թույլ կզարկե,
Սեր ու երգեր է՛լ չկան.
Նոր էր ծլել, արև սիրուց,
Արև - աչեր է՛լ չկան;

Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց.
Ա˜խ, իմ կյանքս, անուշ կյանքս,
Կտոր – կտոր փշրվեց …

Հովն ու ալիք կուգան, կերթան,
Ցաված սիրտս կշոյեն,
Ու իմ սիրուս մրմունջներից
Տխուր երգեր կհյուսեն …

1893
Յալթա

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Զաբել թագուհու վերադարձը
Զաբել թագուհու վերադարձը
Խաղա առցանց