Ավետիք Իսահակյան

Մութ անտառով լուռ ման կուգամ

Մութ անտառով լուռ ման կուգամ,
Բուն ու ագռավ ինձ կըսեն.
- ‹‹Ա˜խ, խեղճ տըղա, ի՞նչ տըխուր ես.
Դուն հիվանդ ես …›› ինձ կըսեն:

Մութ անտառով լուռ ման կուգամ,
Ցող կըշաղե ծառերեն.
- ‹‹Ա˜յ խեղճ տըղա, վերքըդ խորն է
Վըրադ կուլանք …›› ինձ կըսեն;

Քամին փըչեց, ու ծառերեն
Տերևները վար ընկան.
- ‹‹Ա˜յ խեղճ տըղա, տերևներն են
Քու մահիճն ու գերեզման …››:

1897
Ալեքսանդրապոլ

Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ

Մեղրաձորի լեռներ, 1962 թ
Մեղրաձորի լեռներ, 1962 թ
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից