Ավետիք Իսահակյան
Մշուշը ծածկեց դաշտերը անծիր
Մշուշը ծածկեց դաշտերը անծիր. –
Դալուկ ճակատս դի՛ր այրող բարձին,
Եվ թո՛ղ ինձ մենակ, և դուռս գոցի՛ր,
Ես չեմ կարոտնա քո վերադարձին;
Իմ երազների աստղերը գոհար
Մի պայծառ երկինք շուրջս են տարածում.
Իմ հոգու հանդեպ մահը հաղթահար.
Իմ հոգին հավերժ` չունի մահացում:
Եվ անարգում եմ աշխարհքը համայն,
Ուր ամեն մի մարդ – մի ձև անցավոր,
Ուր ամեն մի կյանք` թշվառ և ունայն,
Գաղափարն` անզոր, և նյութը հըզոր;
Մըշո՛ւշ, դու ծածկի՛ր աշխարհքը անծիր. –
Թո՛ղ, դարման մի՛ դիր իմ խորունկ խոցին.
Եվ թո՛ղ ինձ մենակ, գնա՛, հեռացի՛ր, -
Ես չեմ հավատում քո լաց ու կոծին …
1909
Թիֆլիս
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Ապարտակ - Ադաջիո
Առավոտը Սևանում
Խաղա առցանց