Ավետիք Իսահակյան
Մենակ, անընկեր ձեր գիրկն եմ ընկել
Մենակ, անընկեր ձեր գիրկն եմ ընկել
Կենսական ծովի ահեղ պտույտներ,
Սիրտս լի՛ հույսով,
Լի՛ ցնորքներով;
Ես պիտի պատռեմ ձեր հզոր կուրծքը,
Ես պիտի թռչեմ դե՛պ սուրբ օրրանը,
Իմ վե՛հ խոհերի,
Վա՛ռ ձգտումների:
Պտո՛ւյտք, կատաղի՛ր, ալի՛ք, շառաչի՛ր,
Օ˜, սիրտ իմ, սիրտ իմ, - տոկա՛ ու կանգնի՛ր
Ժայռի պես ամո՛ւր,
Ցողի պես մաքուր …
Թող անծիր ծովը եռա, փրփրի,
Թխպոտ երկինքը կայծակներ շա՛ղ տա,
Եվ թող փարոսը մշուշում թաղվի,
Փրկարար ափը աչքիս չերևա`
Չեմ հուսահատվի՛:
- Չէ՞ որ դուք միայն
Վսեմ իդեալնե՛ր,
Կուսական հոգու
Նվիրական սե՛ր,
Չէ՞ որ դուք միայն, երկնայի՛ն ուժեր,
Ինձ սուր ե՛ք տալիս անհաղթ կռվելո՛ւ,
Ինձ թև ե՛ք տալիս անխոնջ թռչելո՛ւ.
Ինձ հույս ե՛ք տալիս անվերջ տոկալու …
1893
Վիեննա
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Տիգրան Մանսուրյան
Աշնան արև
Հայելիով կինը
Խաղա առցանց