Ավետիք Իսահակյան

Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ

Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ,
Ծովը մետաքսե քղանցքն է փռել,
Նոճիներն ափից շրշում են անուշ,
Ճայերն այրերում նիրհել են լռել:

Երկինքն ու ծովը գրկել են իրար,
Մակույկս է սահում, չգիտեմ թե ուր.
Իսկն ու երազը ձուլվել են իսպառ,
Ոչինչ չի տենչում իմ հոգին տխուր:

Բախտը ձգել է ինձ օտար հեռուն,
Հայրենի ափերն կորել են անդարձ.
Մակույկս եմ հանձնել բախտի հովերուն. –
Եվ ննջել կուզեմ, ա˜խ, շա˜տ եմ հոգնած:

1912
Պրինկիպո

Յատուկ Երաժշտություն
Մի՛ վախեցիր - Հայտարմա
Ալեքսանդր Սպենդիարյան

Մի՛ վախեցիր - Հայտարմա

Քնի հրեշտակ
Քնի հրեշտակ
Խաղա առցանց