Ավետիք Իսահակյան

Մասսա Մանուկ

Ձյունն իջներ, դիզվեր`
Ձորերը լցեր,
Սարերը ծածկեր:
Դաշտ ու դուրան
Շողքերու տակ արեգական
Դարձեր են ծով՝
Ալիքներու փրթուր-փրփուր,
Լույս-բաշերով:

Մի բարակ քամի
Ցուրտ, պաղ շրթունքով
Կուգա հեռուեն…
Իրիկվա զանգի անո˜ւշ ղողանջներ
Գրկած կբերե քամին իր հետնեն.
Տավարի բառաչ ու շներու հաչ
Հավաքեր, բերեր, կառնի, կտանի,
Ծովերը ձյունի:

Արևն անզոր՝ սարի գլխեն
Թեքվեր է ցած,
Դեզերն ամպերու կարմիր բոցերով
Վառվեր, կըծախան.
Լուռ է քարի պես,-
Ձեն-ծպտուն չըկա:

Էս ո՞վ է էսպես,
Մենակ, անընկեր,
Ցուպը ձեռին,
Սազն ուսեն կախ,
Մեջքին մախաղ,
Գլուխը քաշ՝ լուռ կերթա:
Չի վախենա բուք-բորանեն,
Չի վախենա գայլ-գազանեն,
Ականջ դրած ձենին զանգի,
Թե՞ կծիկը իրեն մտքի
Արձակելով՝
Գլուխը քաշ լուռ կերթա…

Գեղի համբա մի շեն տան մեջ,
Մեծ օդայում
Ուրախ, ժպտուն, թևին տալով
Բոցկլտում է օջախը մեծ.
Նրա կողքին երկու շարքով,
Տանտիրոջ հետ հարգի կարգով
Թիկն են տվել
Ծեր-հալևոր, պատվով- մարդիկ,
Ու նստել են
Դուռ ու դրկեց, ջահել տղերք,
Կուչ են եկել մութ անկյունում
Մեր ու մանուկ, հարս, աղջկերք
Կար են անում,
Գուլպա, գործում,
Թեշիկ մանում,
Խոսք են ասում, զրույց անում,
Գիշերները երկար ձմռան
Խաղով, երգով կարճացնում:

-Տղե´րք, ելե´ք, տանտերն ասավ.
Շունը զուլում կհաչե.
Տղե´րք, էս ո՞վ է.
Ճամփորդ կըլնի՝ Աստծու ճամփուց,
Ներս կանչեցեք, ով որ է:
Մի օտար մարդ
Ցուպը ձեռին,
Աչք ու երես ծածկած ձյունով
Նեքսև մտավ,
Գլուխ տվավ, բարև արավ.
-Բարո´վ ձեզի, հայ ախպերտի´ք,
Հանց լեռ ու ժեռ՝ դուք քովե քով,
Բարո´վ ձեզի, հայ քույրիկնե´ր,
Հանց լեռ ու ժեռ՝ դուք քովեքով:
-Բարով եկար, ճամփորդ ախպեր,
Մեր աջ կողքին, հացի գլխին
Համե, նստի, բարին քեզ հետ:
Սրտիդ չառնես, հարցմունք անենք՝
Ուրտի՞ց կուգաս, անցորդ ախպեր:
Տանտերն էսպես կարգով ասավ
Ու աջ կողքին պատիվ արավ:

Ես գուսան եմ անտուն, անքուն,
Կուգամ Հայոց աշխարհքեն,
Ուր երկինքը արևծագեն
Դեռ չէր պարզեր,
Ուր լեռ ու դաշտ արնով թրջեր՝
Նոր է ցամքեր,
Ուր գեղ-քաղաք հուր բոցն առեր՝
Նոր է մարեր:

Հեղեղի պես պղտոր-խոլոր
Արուն-փրփուր մտած կուգամ
Սև քարերեն, սև հողերեն
Կռվի կքրմիր տեղերեն:-

-Բարո´վ եկար, գուսան ախպե´ր
Մութ ծովերի, մեր դարդերի
Անո´ւշ բլբուլ,
Վառ աստղերի, մեր հույսերի
Անու´շ բլբուլ.
Գալած ճամփիդ, դարդիդ մեռնինք,
Մեր աշխարհի հողն ես կոխեր.
Էդ սուրբ հողը մեր խեղճ գլխին,
Մատաղ լինինք էդ սուրբ հողին:

-Հայ ախպերնե´ր, հայ քույրիկնե´ր,
Էրնե˜կ ձեզի, որ չեք տեսեր
Ինչ որ տեսա էս աչքերով.
Ափսո˜ս ձեզի, որ չեք տեսեր,
Ինչ որ տեսա էս աչքերով:
Դև սոիլթանի չանչերու տակ
Աշխարհքը մեր՝ արուն դառավ,
Դառավ արուն, ավեր, ավար,
Երկինք, երկիր, մութն ու խավար,-
Իմ սրտի մեջ արուն կուգար:
Ընկերներս կռիվ մտան,
Զարկին, զարկվան, կորան, մեռան,
Իմ սրտի մեջ վերքով ընկան.
Վերքիս դարման մարդ չգիտեր:
Գուսան էի, զինվոր դառա,
Զինվոր էի, գուսան դառա,
Սազով, սրով ընկա աշխարհք,
Հայոց աշխարհք-մեծ գերեզման՝
Ավեր դաշտեր, մոխիր գեղեր,
Արնոտ գետեր, կռվի սարեր.
Հե˜յ վախ, հե˜յ վախ իմ սև բախտին,
Սազը չէր թողնում՝
Կտրիճ դառնայի,
Թուրը չէր թողնում՝
Գուսան դառնայի,
Ես էլ շվար, միտքս՝ խոժոռ,
Սիրտը լիքը արուն-արցունք,
Հանց տխուր բու,
Հագած սևեր,
Կրակ-կսկիծ հոգիս առած,
Ես ման եկա ոլոր-մոլոր,
Ես ման եկա զօր ու գիշեր
Հայոց աշխարհք,
Էն սուրբ տեղեր-կռվի տեղեր:-
Ափսոս Ձեզի, որ չեք տեսեր
Էն սուրբ տեղեր-փառքի տեղեր,
Հազա˜ր ափսոս, որ չեք տեսեր,
Ինչ որ տեսա իմ աչքով.-
Մասըսա Մանուկն հանց որ արև
Թուր Հավլունին աջու ձեռքին
Զարկեց, խոցեց Դև-Սուլթանին,-
Արշալույսը հուրնի-հրեղեն
Ծագեց Հայոց մութ երկնքեն…

-Ո՞ւր է սազդ, զարկ լարերին,
Պեծ կեծակե բոց լարերին,
Անուշ ձենով սազ արա,
Մեր սուրբ կռվի, մեր արունքի
Ասքն արա,
Մեր աշխարհքի գովքն արա,
Մասըսա Մանկան փառքն ասա…

-Հայ ախպերներ, հայ քուրիկնե´ր,
Հայ մանուկնե´ր, զառ աղջիկնե´ր,
Լա´վ միտք դրեք, լա´վ ուշք արեք
Բյուր լարերով երգ եմ ասում,
Հայոց ազգի փառքն եմ ասում,
Սուրբ արունքի, արևծեգի
Ասքն եմ ասում,
Հայաստանի գովքն եմ երգում,
Մասըսա Մանկան արմանք-զարմանք
Գործքն եմ ասում, գովքն եմ երգում:

Դառնանք ու պագնենք
Մայրակաթ հողը սուրբ Հայաստանի,
Դո´ւն, ակն-արև աշխարհների,
Որ դրել ես գահըդ ոսկյա
Ազգերի մեծ ճամփու վրա:
Հազար ու մեկ պանծա´նք ձեզի,
Ազատ Մասիս,
Բյուր լեռներու թագ ու պսակ,
Մեր աշխարհի հզոր գմբեթ:
Սիփա´ն, Սասո´ւն,
Առնոս, Տավրո´ս ու Ամանո´ս,
Որ կերազեք հպարտ, մուշ-մուշ,
Հայու սրտին, փափագ կռվին
Հով կըշնչեք պաղ ու անուշ,
Ձոր ու հովիտ լիքը մշուշ:
Համբո´ւյր ձեզի,
Ըմբոստ Երասխ, կամուրջ քանդող,
Տղմուտ, Եփրա´տ, Սիհո´ւն, Ջհա´ն,
Արածանի´ ու Ախուրյա´ն,
Անմահակա´ն հայոց գետեր
Կայծակ կուտաք, կրակ կուտաք,
Որ բխելեք մեր սրտերեն.
Հայոց ծովեր, երկնուց աչքեր,
Որ միշտ կուլաք հայու վերքեր,
Կըմրրկեք ոխ ու վրեժ:


Հազա´ր ապրիք, դալար դաշտե´ր
Ոսկի արտե՛ր սուրբ ցորենի.
Հայ արյունով, քրտնով շաղված,
Մեր պապերու, մեր մամերու
Երկնուց օրոցք, սուրբ գերեզման:

Հուր-հավքերիդ տաղերն անուշ
Մեր աշխարհի գովքը կանեն.-
Դուն, գովակա՛ն հայոց աշխարհ,
Լալ ու մարջան քո ժեռ ու քար,
Ավազ-հատիկդ-մարգարիտ:
Ամեն ծերպեդ աղբյուր կուգար,
Զանգի նման արծաթահունչ.
Հանդ-անդաստան` վարդերու փունջ,
Ծառ-ծաղիկըդ մեղր կուտար:
Քո արևդ` ոսկեգանգուր,

Վառ աչքերդ՝ գոհար ու հուր,
Արևելքի դարպասներներեն
Լույս կըբաշխեր հեռո՜ւ, հեռո՜ւ,
Մութ աշխարհներ, մլար ծովե՜ր:
Հեռու ճամփորդ շեմքդ կուգար,
Հարգ ու պատվով կանցներ, կերթար.
Երնեկ կասեր աշխարհին,
Հազար ու մեկ օրհնանք կուտար…

Դառնանք ու պագնենք
Հարազատ հողը Հայոց աշխարհի,
Հուր-հավիտյան՝ էդ չափ երկան՝
Արև մաղթենք
Մասըսա քաջ Մանուկին,
Որ գնաց դեմ Սուլթանին,
Բռնապետին:
Մասըսա էն քաջերուն, կտրիճներուն,
Որ թողին խոփն ու մանգաղ,
Դեմ բռնության թռան անվախ.
Կրակի պես, հեղեղի պես
Դեմ վազեցին
Հորդաներուն, դև դահիճներուն,
Փաշաներուն ու շեյխերուն,
Աղաներուն ու բեկերուն.
Ալ Համիդե, սև-ասկյարին,
Գայլ ու գազան թշնամուն դեմ:
Արև մաղթենք էն քաջերուն,
Որոնք համրանք ու թիվ չունին,
Նրանք, որոնք աստղերու պես
Կըցոլցլան, անուն չունին.
Արի, անահ վալադներուն,
Գիշերվա աչք էդ քաջերուն,
Ամեն, ամեն ֆեդահներուն,
Որ լույս կուտան ու թիվ չունին:
Ապրած կենան, կանանչ արև,
Պայծառ մնան.
Դո՛ւք, որ հուր ու կրակ մտած՝
Սուրբ վրեժի առյուծ դառած՝
Մեր աշխարհքի պատվի սիրուն
Կռիվ մտաք.
Մեր երկնքի ա՛ստղը դուք եք,
Մեր արունքի բո՛ցը դուք եք:

Հայոց աշխարհքի փառքին ու փայլին
Նախանձեցին, դավ կապեցին…
Հազար, հազար բանակներով
Ծովերն անցան, եկան փաթթին
Հայոց լեռներ, խորունկ ձորեր:
Հազար կողմեն Արաբական,
Շեկ ու կիզող անապատեն
Ավազներու շեղջերն եկան,
Վիշապ քամու շնչով թռան,
Եկան, կոխին հայոց աշխարհ:

Մեծ Կավկասի բյուր բյուրեղի
Գագաթներեն,
Որ Վրկանա կատղած-փրփրած
Ծովու խորեն՝ հեղեղներով
Պղտոր-բրոր ահեղագոչ,
Թուրք ու Թուրան փլան, եկան,
Հորդաներով աշխարհավեր՝
Դև-Սուլթանի թրի տակով՝
Մռնչալով երկրասասան,
Ատամներով սուր ու կացին
Եկան կոխին հայոց աշխարհ:

Ավա՜ղ, ավա՜ղ, հայոց աշխարհ,
Քու չորս բոլորք ծով է պատեր,
Ծով կատաղի, ծով կրակի.
Բյուր-բյուրավոր բյուր թշնամիք
Քու չորս բոլորք ծով են պատեր:
Ծովու ալիքին թիվ ու համրանք կար,
Թշնամու զորքին թիվ-համրանք չկար,
Գարնան անտառի թուփ տերևներուն
Թիվ ու համրանք կար,
Թշնամու զորքին թիվ համրանք չկար:
Հարյո՜ւր տարիներ ու հազա՜ր տարի
Թշնամին եկավ, թշնամին եկավ,
Հարյուր տարիներ ու հազար տարի
Թշնամին կուգար, թշնամին կուգար,
Վերջ, դադար չկար…

Ու մորեխի պես եկան, ծածկեցին
Հայոց երկինք, երկնուց կամար.
Մեր արևն էլ դառավ խավար,
Մլարի մեջ մտավ, մարավ.
Ցին ու անգղ երամ-երամ
Եկան-նստան մեր սարերուն.
Կտուցները երկաթեղեն
Մեր ժայռերու սրին վրեն,
Մասսա սարեր սևավորան,
Հայ կտիրճներ թևավորան.
Արյունները աչքերն առան,
Ասպապ մտան,
Դեմ թշնամուն, բյուր թշնամուն,
Կռվի ելան:
Զարկին, զարկվան դարե՜ր, դարե՜ր,
Զարկին, զարկվան մինչև այսօր:

Մեր քաջերեն, կտրիճներեն
Հազարներով, հազարներով
Սրի ելան ու կախաղան,
Հազարներով, հազարներով
Անթաղ կորան, գերի տարվան:
Շեն քաղաքներ ավար առան,
Ավեր արին, կրակ տվին,
Մեր ու մանուկ սրի հանին,
Ծեր ու տղա հրի տվին,
Գյուղ ու ավան, հանդ-անդաստան,
Վանք ու դարպաս կողոպտեցին,
Հրի տվին, մոխիր արին,
Մոխիր արին, քամուն տվին…

Արունն ելավ, ծով-ծով գնաց
Մեր մերերուն, մեր հերերուն,
Մեր քույրերուն, ախպերներուն:
Արունն առավ, հանց որ հեղեղ
Հայոց աշխարհ, արտեր, դաշտեր,
Ներկեց, վարարեց գետերն ամեն,
Ծածկեց, պատեց
Թե՛ ամեն քար, թե՛ ամեն քոլ
Ու թափվեցավ գիրկն Արազի:

Արնան շողերը երկինքն առան,
Սև ամպերը դառան կարմիր,
Ալ ծիրանի.
Աշխարհք տեսավ, մարդիկ տեսան,
Շողքն արևի, երկինք բռնած,
Չխղճացին, չցավացին…

Ախ, Հայաստան, դրախտ աշխարհք,
Դառավ շիվար, աչքը՝ խավար.
Չարն ու չարոցք բախտը կապեց,
Մութն ու մթար դեմքը ծածկեց,
Հայոց գետերն արուն-վարար,
Ակն ու աղբյուր պղտոր բրոր,
Ծառ ու ծաղիկ չորցան, էրվան,
Էլ դաշտերում վարդ չմնաց,
Բլբուլն անուշ կուց-կուց կուլա,
Սիրուն հավքեր-որբ, բնավեր.
Անգղն ու ագռավ, օձն ու կարիճ
Բույն դրին մեջ մեր հողերուն,
Էլ ոսկեսերմ արտ չմնաց,
Ավեր դառան, ավար եղան…
Մեր հանդերում սրնգի տեղ
Յաթաղանն է հիմի զնգում,
Զորքերի հետ սև գելերն են
Մեր կալերում զուլում ոռնում,
Խաս հավքերու ծիվ-ծիվի տեղ
Քոռ բուերն են վայո՜ւմ, վայո՜ւմ…
Վարդ աղջկերք ու կանանչ տղերք
Էլ հանդ չես երթա,
Անուշ տաղերով լեռ, ձոր չի թնդա,
Գերընդու անուշ զնգոցն անցավ,
Ժանգը կերավ խոփն ու մանգաղ,
Ցեցը կռծեց արոր, գութան,
Մեր հացերը աղու դառան,
Մեր ջրերը աղի-լեղի,
Թույնը մաշեց մեր սրտերը,
Դարդը սևցուց մեր օրերը,
Մեր սրտերն արուն ծով կապեց.
Հայոց աշխարհհքն դառավ հայուն
Սուրբ գերեզման:

Օր մի հեռու աշխարհքներեն
Թռած եկավ
Ամպն հավքերու:
Մեր սարերու վրովն անցան,
Տեսան վերեն հանքերն օտար`
Հայոց բլբուլ մեջ փշերուն
Նստեր կուլար պուտ-պուտ արուն.
Ասին.-Ինչո՞ւ, սիրո՛ւն բլբուլ,
Նստեր կուլաս կուց-կուց արուն.
Տե՛ս, սար ու ձոր, վարդ ու սմբուլ
Կարոտ քաշեն քո վառ ձենին,
Իսկ դու ինչո՞ւ էս չոր չոլում
Ախ ու վախով կուլաս արուն:
-Ի՞նչ կխոսիք,-բլբուլն ասավ,-
Անցավ, անդարդ օտար հավքեր.
Դուք չտեսա՞ք Դև-Սուլթանին`
Յաթաղանը քաշեց զուլում,
Սևցուց դեմքը մեր արևուն,
Ձմեռ նստավ մեր սարերուն,
Չորցուց ծիլերն ծաղկներուն,
Արունն ելավ գոչ-գոչգնաց
Մեր մայրերուն, ձագուկներուն:

Էս ուռինե՞րն են գլուխ քաշ գցած
Ու մազերն արձակ տխուր կսգան,
Թե՞ էս եղնիկն է մեջ քարանձավին
Վիրավոր կմնջա…
Ա՜խ, էս մեր մայրն է տխուր, սգավոր
Մայր Հայաստանին…
Տարիք-դարեր մեր աչք ճամփին
Էդ սուրբ ծնունդին` հալանք-մաշանք:
Մեկ էլ թնդաց Սիս ու Մասիս,
Շարժան Հայոց լեռներն ամեն,
Մութ ծմակը զիլ-զիլ գոչեց,
Գետ ու գետին զարզանդ ընկան,
Հավք ու թռչունք հանդը կտրած`
Քար ու քարփում ծվար մտան,
Ամեն տեղեն որոտ գոռաց,
Հայ աշխարհը դղորդ ընկավ,
Ամպերն նորեն դիպան իրար,
Ամպի ծոցեն կայծակ վազեց,
Վազեց գնաց Մութ աշխարհքի
Դև-Սուլթանի բերդ քարափի
Կուրծքը ձևեց:
Մութ ամպերը քաշվան հեռու,
Շափաղ դիպավ Մասըսա ճակտին,
Մարմանդ իջավ ոսկու փոշին,
Շողք ու ճաճանչ ցփնեց չորս դին,
Սար ու դարեր լուսով ցողեց
Մայր Հայաստանի դեմքը պայծառ,
Աչք ու ունքը-գոհար աստղունք,
Գրկին-Մանուկ Հայաստան,
Արևմանուկն մեջ մոր գրկին
Լույս կժպտարդեմ Մասըսին`
Շաղփ ու շափաղ հայոց աշխարհքին…

Ամեն մանուկ տարով մեծնար,
Մեր Մանուկը ժամով մեծցավ…

Արև ծաղկավ մով երկնքեն,
Շողերն ընկան լեռին, ժեռին.
Ծաղկանց հոտը բուրեց չորս դին,
Մանուկն ելավ անուշ քնեն,
Արազի ջրով ցողեց, ցայեց դեմքը շարմաղ.
Երկինք տեսավ Մասըսա Մանկան՝
Նախանձեց, ասավ ինքն իրան.
Ա˜խ, աչքունքը իմս լիներ:
Արշալույսը տեսավ ժպիտն է նոր՝
Նախանձեց, ինքն իրեն ասավ.
Ա˜խ, մանկան ժպիտն իմս լիներ:
Արևը տեսավ դեմքը Մանկան՝
Նախանձեց, ինքն իրան ասավ.
Ա˜խ, էնոր դեմքը իմս լիներ…

Եկավ Մանուկն մոր ձեռքը պագեց,
Նստավ գիրկն ու ասավ էնոր.
-Մայրի´կ, ինչու Արաքսն էսպես
Օր ու գիշեր տխուր կուլա.
Ջրերու մեջ մի սիրտ, ասես,
Անհո˜ւյս, անհո˜ւյս, դառն կուլա:
-Ո´հ, մի´ հարցուր, սիրո´ւն որդի,
Մեր աշխարհի ցավն էն կուլա.
Էն արցունքն է մեր մեծ վշտի,
Որ դարերով դառն կուլա…
-Ի՞նչ շառաչ է, մայրի´կ ասա´,
Որ Մասըսա ամեն լանջեն
Գիշեր-ցերեկ կուգա-կուգա,
Չեմ քնանար էդ շառաչեն:

-Դև-Սուլթանն է, անո´ւշ որդի,
Եղբայրներիդ զարկել շղթա,
Շղթա զարկել կուռ-երկաթի,
Նրա ձայնն է , ահեղ կուգա…

-Մայրի´կ էս ի՞նչ զանգ է, անտես,
Գլխիս բոլորք կըորոտա.
Հուր թևերը՝ արծըվի պես՝
Սրտիս միջին թևին կուտա:

-Դու չգիտե՞ս, արև´-որդի,
Ազատության Զանգն է հայոց,
Որ Մասըսա վեհ գմբեթի
Շուրջ-բոլորակ՝ հզորագոչ
Դղորդ կուտա, կըդըղրդա,
Հայ սրտերում կըորոտա,
Որ խորտակեն լուծ ու շղթա…

Ու Մանուկը լռեց, նստավ,
Արև աչքերն վառեց, լարեց,
Ականջները սրեց ուշով.
Արազի լացը, շղթայի շառաչը,
Ազատ Զանգի ղողանջները
Լսեց, լսեց մեծ մարդու պես,
Ու զայրացավ ժամով, օրով...
Մանուկն հոգնած՝ տեղը մտավ,
Գլուխը դրավ մոր ծնկներուն,
Աչերն խփեց, ուզեց քնել,
Ու չկրցավ.-
Ահեղ շառաչը շղթայի,
Իր զարհուրիկ երգերով
Մանկան սիրտն թ հալում, մաշում,
Արազն իր վշտով, ողբով,
Սրտամորմոք լացերով
Մանկան սիրտն թ ճմլում, ճնշում.
Ու երազներ տխուր ու սև
Հայոց երկրի մութ սարերեն
Գալիս էին իրար ետև.
Մերկ ու քաղցած ավեր գեղեր,
Շարան շարքեր գերեզմաններ,
Ամեն մի ծառ-կախաղան,
Էնոնց բոլորք-բորենիներ
Գալիս էին իրար ետև,
Խոլ ու խոլոր, տխուր ու սև,
Ու կրծոտում սիրտը Մանկան…

Զանգն էր մենակ Ազատության
Քար ու քարափ թունդ վառում.
Ու Մանուկը մինչև ի լույս
Լսեց, ամեն մի ձեն լսեց,
Ու չխփեց աչքերն իսկի.
Լսեց ձեներն ու հասկացավ.
Ով տարով էր խելքի գալիս`
Նա օրորով հասուն դառավ,
Հասուն դառավ ու հասկացավ
Ձայներն ամեն տխուր ու վեհ,
Կոչերն ամեն սուրբ ու հզոր…

Լուս ու մութին Մանուկն եկավ`
-Տղե′րք, ասավ քաջերուն,
Էլսպասելուօրմնաց,
Գնացբերեցհրեղենձին,
Գնանք, հանենքԹուր-Հավլունին:

Մնաս բարով ասավ մորը,
Ու ամենքը ձիեր հեծան,
Մասըսա հովերու հետ սլացան,
Սիփան սարի գլխովն անցան,
Եկան հասան Վանա ծովուն:
Վանա ծովը անծեր ու մեծ`
Շողքերու հետ արեգական
Կշողշողար ու կխաղար,
Ալիքներով պայծառ ու վառ`
Հանց շրթունքներ հազար-հազար,
Վեր կվազեր, սիրով կուզեր
Գրկել, պագել ծուփ-ծամերն
Ոսկի շողերով արևի:
Մանուկն նայեց Վանա ծովուն.
Արոսները հարսներու պես
Ամաչեցան ուպահ մտան:
Տեսավ Մանուկն վառ ծովի մեջ
Կցոլցլան ու կուլ կերթան
Ալմաստ ճակատներն սարերու
Բանձըրիկ Մասըսա ու Սիփանա,
Արտոս, ԱռնոսուՆեմրութա:
Ո ւէս ամեն էնոնց վերև
Կբոցկլտա հանց որ արև
Մանկան դեմքը շավաղ-շափաղ:
Ասավ Մանուկն սանձն ոսկեղեն,
Սանձը կոխեց ջրերումեջ,
Սանձը բռնեցու սպասեց.
Անցավ, չանցավ մի քիչ, մի պահ,
Մեկ էլ ծովը փրթուր հանեց,
Ալքները ախով, վախով
Իրար զարկին իրար ուսերով
Թռան, փախան,
Քարափներու խորշերն մտան:
Ծովը հուզվեց, ծովը շաղեց,
Ու ծովեն դուրս թռավ, ելավ
Սանձը բերնին ձինՀրեղեն,
Ձին Հրեղեն` ծուփ-թփերով:
Մանուկն իսկույն բաշը բռնեց,
Թռավ, կպավ ձիու մեջքին.
Ձին կատաղեց, կրակ դառավ,
Ոտքը զարկեց, քարին, քռին,
Պեծ ու կրակ գետնուց բխեց,
Բացեց թևերն, թռավ երկինք,
Ամպեր նվեր, բարկ արևի
Ակին հասավ, որՄանկանը ողջ-ողջ էրեր:
-Ափսո՜ս Մանուկ, քաջերն ասին,
Ի՞նչ պատասխան տանք քո մորը,
Ցավով ասին քաջերն ամեն...
Մեր Մանուկն էր.շուտ հասկցավ,
Վռազ ձիու փորու տակն անցավ:
Ձին որ տեսավ` հնարչ չկա,
Նետվեց գետինք ամուր, զիլ-զիլ,
Որ մանկանը քարին-քարփին
Էնպես զարներ, քառսունկ տոր-փշուր աներ:
Մանուկն իսկույն միտքն հասկացավ,
Նորեն ձիու մեջքին կպավ:
Ձին որ տեսավ` էլ ճար չկա,
Մանուկն հունարով, սրտով քաջ է,
Հանդարտ կանգնավ, լեզուն հանեց,
Մանկան ձեռքը խոնարհ լիզեց.
Խելոք աչքով, խրխնջալով,
Ասաց Մանկան ձին Հրեղեն.-
-Էստուց ետև դուն իմ տերն ես,
Ես քաջ մարդուն մատաղ լինեմ,
Ծնած օրես սանձ չեմ եսել
Ալիքներնեն ընկերներս,
Ու էնոնց հետ ազատ-արձակ
Վազեմ տվել, թռել, սուզվել`
Ամպ ու սարեր ոտներուս տակ.
Հիմիկուց դեն քու ծառադ եմ,
Հավատարիմ ջուր ի մահ,
Քեզ հետդ ժոխք մեկտեղ կերթամ,
Կրծքովս ժեռ կքանդեմ,
Գլուխս վրեն քեզ կպահեմ...
Ամեն չարենու փորձանք են քեզ կազատեմ:
-Ապրե′ս, ապրե′ս, իմ Հրեղեն ձի,
Մանուկն ասավ.բաշը շոյեց,
Վառ համբույրով բոց-աչքերն
Ու աստղ-ճակատը կսկուծ պաչեց:

-Ապրա′ծ կենաս, հայոց Մանուկ,-
Քաջերն ասին զարմացք կտրած,-
Բարո′վ վայել ես Հրեղեն ձին.
Արշալույս ի վառ ամպերեն,
Հուր ամպերեն վար է իջեր,
Մութ ծովերու խորն է քներ,
Խոր ծմակներու ջուրն է խմեր,
Անմահական թուփն է կերեր:
Սմբակները կրակտ վին,
Ձիերը թռան ամպերու հետ
Ու կանգ առան
Խաչլվա ծովու ափին:
Էն մութ ժեռերն ծովու բոլորք
Հանց սև դև ինք ու աժդահա,
Նոթերն ահռիկ ու զարհուրիկ
Կախ էին ընկեր ծովու վրա,
Ալիքները խոլոր-խոժոռ,
Հիս կուգային ու կերթային,
Ջրերն էնոր պղտոր-բրոր,
Փոթորանքի կուռ թևերով
Քանի հարուր, հարուր տարի`
Հայ ու դև-թշնամիներեն
Պահելեն ամուր, ծածուկ, գաղտնի
Պահել են մութ անդունդի մեջ
Թուր-Հավլունին, Թուր-Կեծակին
Պահել են ու աչք են դրել
Էն ազնավուր քաջի ճամփին,
Թր պիտի գա, պիտի հանե
Թուր-Հավլունին, Թուր-Կեծակին,
Թրով փրկե հայոց ազգին:
Մանուկն եկավ, ափն կանգնավ,
Նայեցհ եռուՄասըսա սարին.
-Դուօգնե′ ինձ, Մա′յրՀայաստան,
Զորք տուր ինձի, հանեմ Թուր-Հավլունին,-
Մանուկն ասավ ձին չափ տվավ,
Ձին փոթորկեց, հանց զիլ փնչաց,
Ալիքները ետ-ետ փախան,
Ձին ու Մանուկ կայծակի պես
Ալիքներու տակովն անցան,
Գոռում գոչում, հանց որոտում,
Նդաց ծովը մութ հատակեն,
Ջրերն ելան քարափն ի վեր.
-Է՜յ վախ, է՜յվ ախ կտրիճ Մանուկ,
Ափսո՜ս, ափսո՜ս կանաչ կյանքիդ,-
Քաջերն ասին իրար տխուր
Ու վախեցան, ետ-ետ քաշվան...

Մեկ էլ ահա

Ալիքները պատառ-պատառ
Ելան, փախան, բրոր ծովը դառան զուլալ,
Ծովը հատակեն ճեղքվեց
Ու դուրս թռավ Հրեղենձին,
Մանուկն արև, թուրը ձեռքին,
Թուր-Հավլունին, Թուր-Կեծակին
Աջուձեռքին.
Թուր-Հավլունին բոցին կուտար,
Հանց որ մեջ մութ ամպին:

Քաջերն ամեն զարմացք կեցած,
Գլուխ բացինՄանկան առաջ.
«Ապրես, Մանո′ւկ, մերթև-թիկունք,
Իսկ որդու մեր բախտի տեր նես,
Բարով վայելեսԹուր-Հավլունին
Թուր-Կեծակին, Թուր-Հավլունին
Մութ երկնուց մեջ կայծակներ են
Կռել-կոփել Թուր-Հավլունի
Ով որ ունի Թուր-Կեծակին
Էն կփրկե Հայոց ազգին
Էդ յաթաղան չի դիմանա`
Աղուր կանե ԹուրՀավլունի
Թուր-Կեծակին, Թուր-Հավլունին
Մաս-մասանե Դև-Սուլթանին,
Ավեր կանե, փոշի կանե
Ահռիկ բերդը Դև-Սուլթանին`
Թուր-Կեծակին-Թուր-Հավլունին:

Արև դիպավ Խումար բերդին,
Շափաղ ընկավ Մանկան էնոնց,-
Թողեք մի քիչ ինձի մենակ,
Էրթամ սարերը մերմ անգամ.
Ինձ դարդիս հետ թողեք մենակ,-
Ասավ Մանուկն ու սլացավ,
Ամպերու հետ հյուսվավ, թռավ:
Դարդիդ մեռնենք, ձեռքդ դալար,-
Քաջերն ասին Մանկան ետնուց:
Հրեղեն ձին հուր թևերով
Արծիվներեն արագ թռավ,
Նեմրութ սար են թռավ Տավրոս,
Տավրոսեն հասավՍեպուհ,
Խութեր, մութերու Բալհովիտ,
Մանուկն անցավ, մեկ-մեկ նայեց,
Տեսավ` հայ գեղերեն,
Թոնիրներ են մուխ չէ ելնում,
Հայուտներ` հայու վրա փլած, իջած,
Սև ագռավներ տան շեղջերին:
Սգվոր ձորերեն լալկան քամին
Թևերը կախ, ավեր աշխարհքի
Մոխրներեն է դես-դենցրում,
Որ մորմոքուն` ամեն կողմեն
Կհառաչեն դաշտերն Հայոց:
Նորեն թռավ, Բյուրակն անցավ,
Վարդ հովիտուՄշո դաշտ,
Հասավ Սասուն, Անդոկասար.
Տեսավ Սասուն-էն սուրբ սարերն`
Կտրիճներու ունն ու բունն` հողին հասար,
Ակն ու աղբյուր արուն-վարար:
Տեսավ Մուշը-մշուշն ավեր,
Հայ ժողովուրդ անջուր, անհաց,
Կես-կենդանի, անթաղ մեռած.
Արածանին արծաթ ծամերով
Մեջ Գրգուռին կգոռգոռար
Վրեժ-բողոք:
Տեսավ հովը կըշվշվար
Նազիկ ծովեն նազով-տխուր,
Մութ ծմակը սոսավուն
Կսոսափեր մեղմ ու տխուր.
Ծով ու հոտը ծառերուհետ
Հեզ կխշշարուկմշշար:
Տեսավ մի հայ խեղճ կնիկ
Օրոր կասեր, տխուր կուլար.
«Սև մազերս ճոճքեմ արեր...»
Էս որ լսավ Մանուկն Հայոց,
Սիրտը լցվավ,
Էն խեղճ կնկան դարձավ, ասավ.
-Մի՛ լա, քուրիկ, մի՛ լա,
Էս սև դավըն էլ կանցնի, կերթա:
Սիրունսոսիք, կանաչ ճուղքեր,
Շվա՜ք տվեք, հո՜վ ու զո՜վ,
Օրո՛ր արեք, որ քունն անուշ
Էս խեղճ որբու վրեն գա.
Նանի՜, աղբրակ, օ՜ր-օ՜ր, դա՜ր-դա՜ր:
Էս ասավ Մանուկն Հայոց
Ու սրտի մեջ լաց եղավ…
Տեսավ, լսեց`սև Սհակն էր
Վայում, վայում Վարդո ձորերում,
Բյուրակնի բյուր աչքերեն
Կարմիր արցունք էին թափվում,
Լալեն, լալեն գնում, ընկնում
Ծոցն Արազի:
Թռավ, անցավ Սալնո ձորերն,
Վանա ափերն, Առնոս, Արտոս,
Վասպուրական կրակն առեր,
Էն զառ ծովն ծիծղուն Վանա
Փոթորանքով սիրտը կելներ հերսը պահած,
Էն ոսկի հայելին սիրուն Շամիրամա
Մութն ու խավար ունի հիմա,
Մեր սև դարդերը ցուց կուտա.
Էնոր բոլոր` որոտները մոլոր-մոլոր:
Տեսավ ծովն Արջակա- էն աչք սիրուն`
Պղտոր, պղտոր կուլար արուն,
Աղբրաց արուն թերթիչներուն, ալ շրթներուն:
Տեսավ բանձրիկ լեռներն հայոց
Ծեր հալևոր, հպարտ ու վեհ,
Տխուր սրտով վար կնայեն
Իրենք գոգում ծվարած գեղերին,
Սիրով շվաք են տալիս էնոնք,
Պասհում աղքատ հոտն ու հանդեր,
Տեսավ կատղած ու փրփրած
Գետերն հայոց վար կիջնեին
Կռվի դաշտերն գոռ-գոչումով,
Ժեռեր, քարեր իրար տալով,
Բաշերը ցից, հանց առյուծներ,
Մռնչալով թշնամու դեմ
Ահ ու սարսափ ու ցասում:
Թռավ նորեն, անցավ Սիփան,
Ավեր, մոխիր կտրեց անցավ
Սուկա հասավ.
Տեսավ բանձրից քարվան-քարվան,
Իրենց շորն ու շերթը շալկած,
Քրտնքի մեջ ահով, դողով
Ելեր կերթան մեր մանուկ, ծեր ու առույգ.
Ա՜խ, վա՜խ, իրենց տնեն-տեղեն,
Հայրենիքի անուշ ծոցեն
Ելեր, փախեր, գաղթ կերթան,
Ետ կնայեն խոց աչքերով` Բոցն իրենց տան ու գեղի
Ամպերն են այրում-կիզում,
Բոցը ճամփին է լույս տալիս
Անտուն, անտեր գաղթողներուն…
-Մնա՛ք բարև, մեր հոր օջախ,
Մեր հայրենիք` ավեր, ավար,
Կերթանք օտար դուռ ու աշխարհ,
Ոտներս կերթա, սրտերս չերթար.
Անտե՛ր մնա Ելդըզ-քյոշքը.
Կտրիճ հայ չմնաց, Գլխի՛ն փլչի Ելդըզ-քյոշքը,
Հայու տուն չմնաց…
Գարուն կուգա, կուգան մեր գեղ
Կռունկները շարան կապած,
Իրենց բներն բվերն առած,
Մոխիր ու գել տեսնան մեր տեղ.
Արջ ու աղվես իրենց տունն ունեն,
Օձ ու ագռավ իրենց բունն ունեն,
Մենք ենք մենակ` հայերս ամեն,
Մեր հոր տան մեջ խորթ ու օտար,
Մեր քրտնքով ծիլ հողերում
Գլուխ դնելու տեղ չունինք:
Ա՜խ, ամեն քար իր տեղն ունի`
Մենք ենք գլորման,
Ծովերն ի խոր, անդունդն ի վար
Մենք ենք գլորման:
Վերա՛ն մնա Ելդըզ-քյոշքը,
Կտրիճ հայ չմնաց,
Գլխի՛ն փլչի ոսկի թախտը, հայի տուն չմնաց:-
Ու կերգեին կսկիծ-կարոտ,
Կոտրած ոտքով քայլ կանեին,
Ետևները կրակ ու բոց,
Առջևները` մութ, սև ճամփա,
Անհայտ, անծեր ու վերջ չկա:
Տեսավ Մանուկն, հուզվեց սիրտը,
Վշտով. Լացով ու զայրույթով,
Կանգնեց, էնոնց ետնուց կանչեց.-
-Սիրո՛ւն մարալ, նշխո՛ւն եղնիկ,
Ո՛ւր կփախնիք մեր սարերեն…
Մեր սարերու խոտն է ծաղիկ,
Ամպն է արոս Վանա ծովեն:
Հայ ախպրտի՛ք, հայ քուրիկնե՛ր,
Ո՛ւր կգաղթեք մեր մոր գրկեն…
Մեր ձորերու ջուրն ` կաթնոտ,
Հովը Սիփանա պրակեն:
Համբերեցե՛ք, քի՛չ էլ տարեք,
Սուրբ վրեժի օրը հասավ,
Մեր սարերու պես մեծ սիրտ եղեք,
Ամուր, հաստատ ու անսաստ`
Սուրբ կռվի փողն է, հնչում,
Կռվինք, մեռնինք մեր սուրբ հողում:

Նորեն Մանուկն ձին չափ տվավ,
Թռավ, հասավ Մասըսա գլխին,
Նստավ, ականջ դրավ չորս դին,
Թողեց աչքերն զույգ բազեի պես
Դաշտերն ի վար, ծովերն ի խոր,
Լեռներն ի վեր, ձորերն ի վար…
Նայեց, նայեց, տեսավ ամեն բան,
Տեսավ մեր աշխարհքի
Էս ափեն մինչև ափն էն
Յաթաղանն է շողշողում,
Ու էնոր տակ հայ ժողովուրդն
Կուչ էր եկեր, ահեղ դողում,
Ու ամենկողմ հրդեհն առեր
Վառվում է հայն կրակի մեջ.
Կախաղաններ շարան-շարան,
Երկինք ցցված անիծում են
Օրենք, աշխարհք ու դատաստան:
Տեսավ հայ գեղացին
Հայրենիքի հողն է հերկում…
Լսեց` ցավոտ սրտի խորքից
Հորովելը հայ գյուղացու:
Մութն ու անել զնդաններեն,
Թե ամեն, ամեն կողմերեն`
Զը՛նգ, զը՛նգ, սիրտ էր խոցում
Զիլ շառաչը շղթաների:
Լսեց. Դառն հառաչում էր
Բոլոր բովանդակ երկիրն Հայոց,
Հեկեկեում էր, հեծեծում էր
Մեծ վշտերով Արազն Հայոց:
Երկու կաթիլ հուր արտսունք
Վար ընկան Մանկան աչքերեն`
Վար ընկան, ապառաժը հալեցին:
Ու մեկ էլ, հանց որոտը` սիրտը պայթեց,
Վրեժի հեղեղն զարկեց, փշրեց
Դռներն արտի ու դուրս թռավ,
Ձենը գցեց դղորդ-դղորդ,
Ձենը ընկավ աշխարհք բոլոր.
-Հայ ժողովուրդ, ուր որ լինեք`
Թռե՛ք, հասե՛ք, արի՛ք, արի՛ք,
Մասըսա Մանուկն է ձեզ կանչում,
Մասըսա Մանկան չե՞ք ճանաչում…
Կրակ կլինեմ, կայծակ կլինեմ,
Ծով ու հեղեղ, հողմ, փոթորիկ,
Դև-Սուլթանի ճակտին կիջնեմ,
Մութ ամպերը քու երկնքեն
Հեռո՜ւ, հեռո՜ւ կքշեմ,
Գետերդ արուն-պղտոր`
Մեղր ու կաթ կդարձնեմ,
Պայծառ արևն ազատության,
Իրավունքի, արդարության
Աշխարհքի վրան կծագեմ:

Էսպես ձենով ահեղ ու դղորդ
Շեփորեց Մանուկն հայոց.
Սարեր, ձորեր դղորդ ընկան,
Քար ու քարափ իրար դիպան,
Ծովերն ամեն ալեկոծվան:
Ձենը գնաց, ձենը գնաց
Հեռո՜ւ, հեռո՜ւ, ձենը գնաց,
Ու գնում է մինչև էսօր`
Մանկան ձենը ահեղ, հզոր…

Ու ձենն էնոր, արդար, հզոր
Հեռո՜ւ, հեռո՜ւ, գնա՜ց, գնա՜ց
Ու գնում է մինչև էսօր…
Սիրտը Մանկան փոթորանքով
Հանց որ ծովեր կելլեր, կիջներ,
Թուր-Հավլունին, Թուր-Կեծակին
Կրակ կուտար, հանց որ կայծակ մեջ մութ ամպին,
Շողքը կբռներ Հայոց աշխարհքն ամեն:

Մանուկն կանգներ, հանց որ արև,
Կանգներ Մասըսա ժեռ աթոռքին,
Թուր-Հավլունին աջու ձեռքին,
Աչքն է գցեր բյուր ճամփեքին…
Ալ ծովերեն, սև ծովերեն,
Ճերմակ ծովերեն, կապուտ ծովերեն
Մանկան կարմիր կոչը լսին`
Ճամփա ընկան, եկան, եկան,
Արյունոտված ճակատներով,
Հարյուր հազար ու հազարներ,
Մեր սարերեն, խոր ձորերեն
Մանկան կարմիր կոչը լսին,
Մաճը թողած եկան, եկան
Արյունոտված ճակատներով
Հազար ու բյուր, անչափ հայեր,
Եկան հասան աթոռքը Մասըսա
Ու բյուրավոր ճամփաներեն
Կուգան, կուգան ու վերջ չկա:
Ծեր ու առույգ, կտրիճ տղերք
Զինված, վառված եկան, եկան,
Ծով կապեցին ալիք-ալիք
Ու ծովացան շուրջը Մանկան.
Գլուխ բացին, իջան գետին,
Թրերն ամեն վար դրեցին
Ու ծովու պես շառաչեցին.
-Շնորհավո՛ր ծնունդդ լինի
Սուրբ պտուղդ, Մա՛յր Հայաստան,
Մեր դարևոր տանջանքներեն
Ծնած Մանո՛ւկ, բարո՛վ տեսանք
Կանա՛չ արև, Մանո՛ւկ Հայաստան.
Փա՛ռք ու պատի՛վ քեզ հավիտյան,
Հազար-հազար ապրած կենաս:
Դումեծացեր, բոյ ես քաշեր,
Պարթև բոյիդ մատաղ լինենք…

Ժողովուրդը-Հայո՛ց Մանուկ, Արև՛-Մանուկ,
Քո հույսերդ արև դառնան,
Ու ձեռներդ կանաչ կենան,
Արքո՛վ մնաս, հարգո՛վ մնաս
Քարը բռնես` լալ լինի,
Քոլը բռնես` գառ լինի:
Հազար էրնակ մեր էրնեկին`
Քեզ նման տեր-տիրական
Բազուկ ունենք մենք պահապան.
Նխշուն հավքե՛ր, անուշ երգե՛ք,
Մանկան գովքով աշխարհք լցրե՛ք,
Լցրե՛ք աշխարհք մեր արևի,
Շողք ու հուրքի գովքով, փառքով,
Թնդա՛, Մանո՛ւկ, թռիր Մանո՛ւկ.
Հովը հևաց արեն մուշ-մուշ,
Սիրտդ հովին տուր, սրտիդ մատաղ,
Ուր որ երթաս, ուր որ լինես`
Ծով ու ցամաք ոտքիդ տակին
Ծառա լինի,
Մութ գիշերին շողա լուսնյակ,
Չոր քարափը ծլի, ծաղկի,
Փակ դռները բացվեն արձակ,
Անապատը աղբյուր բխի,
Սարը չոքի, գլուխ բանա,
Ծովը չքվի ու ճամփա տա,
Բարի՛ն քեզ հետ, բարո՛վ երթաս:

Մանուկը- Էս Սի՛ս-Մասի՛ս, ձեզի մեռնեմ,
Իմ Սիս-Մասիս, ջա՛ն տղերք,
Ամեն մեկդ հազար չափ,
Ձեզի մեռնեմ, քա՛ջ տղերք…

Ազատության Զանգը հզոր
Իրեն երգը կորոտար,
Կռվի կրակ, խանդ կվառեր,
Թունդ կելնեին սրտերն արի…

Մանուկն Մասըսա ձին խթան տվավ,
Ամպ ու փոշին երկինք հանեց,
Երկնքի մեջ հանց որ արև
Շափաղ կուտար Մանկան երես`
Կարմիր արև, պայծառ երես:

Քաջերն ամեն հյուսվան
Բաշերի հետ ձիերի,
Փոթորիկի պես քար ու քարափ
Դղորդ գցին ու սլացան,
Խումբ-խումբ, դաս-դաս, բանակ-բանակ
Կռվի դաշտերն սալացան:

Մայրն ու ժողովուրդն էնոնց ետնուց
Հույսի աստղունքով աչերն վառած,
Ծունր իջան մի մարդու պես, ասին սրտանց.
-Դառնանք ու պագնենք
Սուրբ հողը Հայոց աշխարհի,
Երկնուց-գետին` էդ չափ էրկեն`
Արև մաղթենք
Մասըսա քաջ Մանուկին
Որ գնաց դեմ Սուլթանին, բռնավորին
Մասըսա քաջերին, կտրիճներին,
Որ թողին խոփն ու մանգաղ,
Դեմ բռնության թռան անվախ,
Կրակի պես, հեղեի պես
Դեմ վազեցին
Հորդաներուն, դև դահիճներուն,
Փաշաներուն ու բեկերուն,
Աղաներուն ու շեյխերուն,
Ալ-Համիդի սև ասկյարին,
Գել ու գազան դյուշմնի դեմ:
Արև մաղթենք մեծ քաջերուն-
Անդրանիկին ու Վարդանին,
Զուլալ աղբյուր Էն Սերովբին…
Հազար-հազար էն կտրիճներուն,
Որոնք համար ու թիվ չունեն,
Էնոնոք, որոնք աստղերու պես
Կցոլցլան, անուն չունեն,
Քաջ ու անվախ վալանդներուն,
Գիշերվա աչք էդ քաջերուն,
Որոնք ճամփու լեզուն գիտեն,
Ամեն, ամեն ֆեդահներուն,
Որ լույս կուտան ու թիվ չունեն,
Ապրա՛ծ կենան, կանաչ արև,
Պայծա՛ռ մնան:
Փա՛ռք ու պատիվ ձեր մորերուն,
Դո՛ւք, որ հուր ու կրակ մտած`
Սուրբ վրեժի առյուծ դառած
Մեր թշնամուն դեմ դուրս ելաք,
Մեր աշխարհի պատվի սիուն`
Կռիվ մտաք.
Մեր աշխարհի փառքը դո՛ւք եք,
Մեր արունքի բոցը դո՛ւք եք:-

Էսպես ասին մայր ու ժողովուրդ,
Սրտերն հույսեր ու անհամբեր,
Իրենց տները ցրվեցան,
Որ պահպանեն օջախն իրենց,
Մեր ու մանկանց, հարս ու աղջկանց:

Ու երգեցին հարս ու աղջիկ
Ուռիներու շվաքի տակ
Անուշ ձենով, սրտի սիրով`
Ձեռներդ ասեղ ու ճախարակ:

-Ֆեդահ յարս ալ ձին հեծավ`
Առավ մոսինն ու գնաց.
Ընկերներով,բաց երգերով
Արծիվն ելավ ու գնաց:

Էն ամպը չէ` սարի վրեն
Ահ ու սարսափ որոտաց.
Վե՛ր ել ու տե՛ս, թշնամու դեմ
Ռումբ ու կրակ որոտաց:

Էն ամպի մեջ կայծակներ չեն,
Մեգն ու մռայլ փերթեցին.
Էն ֆեդահիք, ախպերտիքս են,
Սուր հրեղեն փարտեցին:

Ա՜խ, երազով հերիք մնամ,
Երթամ, ընկնիմ կռվի մեջ.
Երթամ, կռվիմ իմ քաջի հետ,
Մեռնիմ սիրուս գրկի մեջ…

Էս մութ գիշեր է,
Հարավ, հյուսիսեն հողմեր կփչեն
Մեր աշխարհքի վրեն,
Մրրիկ կելնի մեր ծովերու վրեն:

Մութ ծովերեն թուխ-թուխ ամպեր
Եկան, դիզվան հանց կնճիռներ
Մասըսա ճակիտին…
Է՜յ, ազատ Մասիս, է՜յ բարձրիկ Մասիս,
Սո՞ւր ես կռում, շանթ ու ամպրոպ,
Ահեղ ցասում` դեմ թշնամուն:
Է՜յ, հե՜յ, լսե՛ք, թե՛ մտավոր, թե՛ հեռավոր,
Ով քնած է` թող զարթնի
Ով զարթուն է` թող չքնի.
Կըքնանան գելն ու քամին,
Գիտցեք, չի քնում թշնամին:

Է՜յ, հե՜յ իրար ձեն տվեք,
Ամե՞նքդ եք ոտքի, մարդ քնած չկա:
Քաջ հովիվնե՛ր, արթո՛ւն կացեք,
Ձեր աչքը ձեր հոտին դրե՛ք,
Հագե՛ք, կապե՛ք զենք ու զրահ,
Որ թշնամի, գել ու գազան
Ձեր հոտերին չմոտենան…

Էս անապատը` հուր-բոց անծեր
Որ օձն իր սողղքով, թռչունքն իր թևքով
Չեն կարող անցնել:
Էս քոլեր, չոլերն խառ ու փուշ անծեր,
Որ մարդն իր հունարով, կայծակն իր հուրով
Չեն կարող կտրել,
Էս ով է խրոխտ` մեջ կեսօրին
Ասպանդակում հուրնի-հրեղեն ձին,
Մեջ երկնուց, մեջ գետնուց,
Ինքը հանց արև, կայծակը ձեռքին,
Ձիու փնչոցեն հանց ամպ է գոռում,
Ու սմբակներեն կրակ են թափվում,
Որ աչք չթերթած` հետքը կկորի.-
Էս Մանուկ Հայաստանն է…
Էնոր մեջքին, վահան լանջքին,
Թուր-Հավլունին աջու ձեռքին
Մասըսա Մանուկն` շափաղն երես,
Կարմիր արև, պայծառ երես:

Ու էնօր ետնուց հանց հերսոտ ծովեր`
Ափերեն ելած վազում են ալեծեծ
Գոռգոռալով ամպերեն զիլ,
Գոչգոչալով հեղեղներեն զիլ,
Հանց սար ու ժեռ փլչել, գալիս են,
Հանց ծմակ-անտառ շառաչելով
Թռչում են-վազում, թռչում են-շաչում:
Էս Մասըսա քաջերն են գլուխ-գլխավորներ,
Թիկունքներին հայ կտրիճներ, հայ ֆեդահներ,
Զորքեր ու վաշտ, դաս-դաս, խումբ-խումբ, բանակ-բանակ,
Ձիավորներ հազար, հազար ու հազարներ,
Ոտավորներ հազար ու հազարներ,
Գերանդավորներ հազար, հազար ու հազարներ,
Մուրճ-բահով հազար, հազար ու հազարներ,
Իրենց հետ բերում են հայու հազար տարվա
Վրեժն ու ցասումներն ահավոր…

Հենց էն լեռ քարփին, մեջ մշուշին,
Հենց էն ժեռ քերծին, մեջ ամպերին
Բերդ կա զարհուրիկ,
Անդուռ, աներդիկ,
Բերդ կա հնութ,
Սիրտը անգութ,
Զնդանը մութ,
Աչքերը կուր, մեջքը ամուր,
Ատամները ցից-ցից, սուր-սուր:

Էն գոռ բերդին, էն կուռ բուրգին
Բերանը բաց, հանց որ իժ-օձ,
Դժոխքի հնոց, արցունքը բոց,
Դև-Սուլթանը կայներ է`
Բորենու մորթին վրեն,
Յաթաղանը ձեռքին,
Սիրտը` սև թույն,
Ձեռներն` արուն
Դև-Սուլթանը կայներ է,
Զարզանդն աշխարհք բռներ է…

Սև-սև վրաններն են զարկել
Զարհուրիկ բերդի բոլոր,-
Վրանները հորդաներու`
Էն բները գազաններու,
Չախկալներու, գելերու.
Վրան են զարկել, բանակ փռել,
Հանց որ մորեխ անթիվ, անչափ,
Անապատը փաթթել-ծածկել,
Յոթն օրվա ճամփու տեղ
Բանակներ ճակատ են դրել,
Շնթռկել են ծխով, մխով,
Ցասումներով, զարհուրանքով,
Դժոխքները հետներին`
Քիթ ու մռութ, նոթերը մութ
Կախ են գցեր մինչև գետին,
Մռնչում են, մռմռում են
Որսի մարախ վագրերու պես:

Մանուկն նայեց Դև-Սուլթանին,
Նայեց էնոր հորդաներուն,
Նայեց հեռու Մասըսա սարին,
Ազատ Զանգին լսեց մի պահ,
Տեսավ դրոշն ազատության…
Ու փոթորկեց սիրտը Մանկան,
Ասպատակեց ձին հրաթև,
Ու բարձրացավ վե՜րև, վե՜րև,
Դև-Սուլթանի դիմաց կանգնեց,
Բնաձր ու խրոխտ էնոր ձենեց.
-Արունքներու, բյուր մահերու,
Հազար տարվա մեր ցավերու
Դու յաթաղա՛ն, դու Դև՛-Սուլթան,
Ձեն եմ տալիս, չե՞ս ճանաչում հայ Մանկան,
Թե քնած ես` քնեդ զարթնի,
Թե զարթուն ես` պատրաստ կայնի,
Թե քունդ կուգա` քիչ էլ մնա`
Ես քեզի մեծ քուն եմ բերել,
Քնես, քնես ու չզարթնես:

Սուլթանը –Է՜յ, դուն ո՞վ ես, խղճուկ տղա,
Քանի՞ հազար գլուխ ունես…
Հեռու քաշվի, թե մի փչեմ կես բերանով`
Մեկ թռչես մինչ Հնդու ծով:

Մանուկը- Էդ փչոցդ պահիր քեզ,
Սուրբ վրեժի օրը հասավ,
Լավ է նստես, մեղքերդ լաս,
Հազար տարվա քո ոճիրներեն`
Մի քիչ թեթև էս աշխարհեն
Քաշվիս գնաս:
Յաթաղանդ բռնե, եկա,
Հայու ուժը տե՛ս դու հիմա:

Սուլթանը-Է՜յ դու ֆլահ, ֆլահի տղա,
Ի՞նչ է հայը իմ ոտաց տակ.
Բութս սղմեմ, հայ չի մնա.
Ես Սուլթան եմ. ծով ու ցամաք`
Ֆարսեն մինչև Հաբաշ, Լամսեթ
Լծի քաշել, վրեն նստել.
Է՜յ դուն ո՞վ ես, տխմար երեխա,
Ի՞նչ դուրս կուտաս տղա-տղա:

Մանուկը-Ազատ Մասըսա Մանուկն եմ ես,
Հայու ծով-վրեժի սուրբ թուրն եմ ես,
Դև, իմացի՛ր, ուխտս է մինակ` երկնքի տակ
Կամ դու պիտի լինես, կամ թե չէ` ես:
Հետս են եկել հազար ու բյուր ու բյուրավոր
Կտրիճ քաջեր, կայծակեն ու հրեղեն,
Չարի, մթի, վիժած բորենի.
Մենք եկել ենք անվախ, անահ,
Մեր դրոշակն է բոցեղեն`
-Ազատություն կամ թե չէ մահ,-
Մանուկն ասավ ու թուր-Հավլունին
Շարժեց թե չէ` ամպը-զամպը մեջեն կիսեց…

Մանուկն դառավ հայոց զորքին,
Թուր-Հավլունին շարժեց, ասավ.
-Իմ ազիզ քաջեր, իմ ախպերնե՛ր,
Մեր կարոտած հազարտարվա
Օրերու մեծ օրը հասավ.
Սլացե՛ք առաջ, ջախեցե՛ք, ջախջախեցե՛ք,
Կռվե՛ք քաջի պես, քաջի պես ընկեք.
Մի անգամ նայեք Ազատ Մասիսին,
Էլ ետ մի նայեք, առա՜ջ ու առա՜ջ.
Վառեք, բորբոքեք քաջերու սրտեր,
Մի անգամ մեռնինք, ան ամեն անգամ,
Անվախ նայեցե՛ք մահի աչքերին
Ու մահը ձեզնեն հեռու կփախնի,
Չար թշնամուն կերթա, կգտնի…

Ու շարքերը բյուրավոր,
Ալիքներով բյուրածուփ
Իրար վրա փլան ու խրվեցին իրարու մեջ,
Անապատը հիմքեն դողաց
Ու երերաց ու դողդողաց,
Ավազներու փոշին ելավ,
Ուփոշու մեջ զորքերն կորան:
Դև-Սուլթանը կայներ բերդին,
Մեջքը ամուր սեղմեր բուրգին,
Յաթաղանը բռնել է վեր`
Կարմիր գլուխն բռնել է վեր:

Է՜յ, հալա՛լ է,
Հրեղեն ձին փոթորկվեց ու մրրկվեց,
Թռավ, հասավ ամպի փեշերուն,
Մանուկն շարժեց Թուր-Հավլունին`
Հանց որ կայծակ մութ ամպերեն`
Ճեղքեց իջավ բերդի վրեն.
Շռինդ, շառաչ` գռամբ-գռամբ,
Ամուր զարկեց յաթաղանին,
Յաթաղանը կոտրավ, ընկավ,
Ընկավ գետին, հողը ճեղքեց,
Ճեղքեց, գնաց իրար հողի մեջ
Ու գնում ` մինչ էսօր:
Էս որ տեսավ Դև-Սուլթանը,
Փախավ, մտավ բերդի մեջ…

-Է՜յ, Սուլթան, երկինք ելնես, թե գետնի տակ`
Չես ազատվի ձեռքիս թափից.-
Ասավ Մանուկն ու վեր սլացավ,
Մութ ամպերն վերև ելավ,
Ու երկնքից հանց վար իջավ
Թուր-Հավլունին քաշեց ամուր,
Բուրգը ճեղքեց, բերդը ձևեց.

Է՜յ, հալալ է…
Էն ժեռ բերդը, լեռ քարափը
Զնգր-զնգր դողդղաց.
Մեկդի փախե՛ք, հավք ու շունչ,
Մեծ քարափեն կրակ ու կեծեր թռան,
Մեծ ու խոշոր քերծեր թռան:

Դև-Սուլթանը հանց դևորավ,
Կրակ կտրավ, աչքը` արուն,
Բերանը բաց, լեզուն` բոց,
Հանց որ իժ-օձ դուրս ցըցեց,
Որ Մանուկին խայթեր, խեղդեր:

Է՜յ, հալալ է…
Հավլունի Թուրը կայծակ է վառ-վառ`
Զա՛րկ, Արևմանուկ.
Հրեղեն ձին թռնում է հանց արծիվ`
Զա՛րկ, Հայո՛ց Մանուկ.
Երեսիդ բոցը արևի նման`
Զա՛րկ, Մասըսա Մանուկ.
Արևիդ բոցեն Մասիսն է շողում,
Զա՛րկ, փառք-պարծանք Մանուկ:

Է՜յ, հալալ է…
Նորեն խթանեց ձին-հրեղեն`
Ասպանդակեն կրակ բխեց,
Ձին փոթորկվեց, ձին մրրկվեց,
Ձին կրակվեց ու շողշողաց`
Հազար կայծեր բաշերն տվին,
Ու սլացավ, թռավ վեր,
Բարձր արևի ակին հասավ,
Ու էնտեղից հանց զարհուրիկ,
Հանց ահռիկ, հանց զարզնդիկ,
Վրա իջավ, վրա իջավ,
Թուրը շարժեց, Թուր Կեծակին
Ու զնգզնգաց ու հուրհուրաց,
Հազար կրակ թրեն թափվավ,
Թուրը վառվեց, Թուր-Կեծակին,
Դև-Սուլթանի գլխին իջավ…
Դև-Սուլթանը արուն գլդոր
Էն քարափեն հանց որ քարափ`
Սիրտը խոց, մահու բոց,
Արուն-գլդոր վար ընկավ,
Ընկավգետին, հողը պատռավ,
Չար Սուլթանը իր չարի հետ,
Մահիկի հետ, բյուր մահերու հետ
Յոթը տակ գետինն անցավ,
Քառսուն տակ` թո՛ղ խորն երթա:
Ու գետնի մութ խորերեն
Ահռիկ նվաց ու տնքաց,
Ու նվում է ու տնքում է մինչև էսօր:
Էնոր ահեղ ձենը հասավ
Հար Ինգլիզ, հար Լամսեթ…
Ուր որ հասավ, դղորդ ընկավ,
Ազգեր, աշխարհք լսեցին ձենն ու դղորդ,
Ասին` հեռուներ ժաժք ելավ, սարեր փլան:
Դևդասները ձենը առան,
Վախեն սուտ խուլ մնացին,
Բերանները սրբին, հեռու քաշվան,
Ոսկի թախտերի վրա կուչ եկան:

Մանուկն հաղթական, շափաղն երես,
Կանգներ է ավեր բերդին,
Սրբում է Թուր-Հավլունին,
Որից արունը դարիվեր, դարիվար
Թափվում էր բերդն ի վար, քարափն ի վար:
Նորեն շարժեց Թուր-Հավլունին,
Շողքը գնաց, շողքը գնաց
Դիպավ հեռու Մասըսա ճակտին:
Հորդաները արունլվա,
Որ լսեցին ճիչը Սուլթանի,
Լեղապատառ հանց ճնճղուկներ,
Աչքեն ուրուրի-գլո՛ւխ կորցրած,
Պոկ եկան, պատառ-պատառ
Փախան, փախան, էն վախն է, որ փախնում են…

Ու Մանուկը բանձր շեփորեց,
Կռվող քաջերին ետ կանչեց…
Դո՛փ, դրո՛փ, ուռա՜, ուռա՜,
Քաջերն եկան պայծառերես,
Հզոր երգերով, հուր աչքերով.
Հետերն առած հազար-հազարներ,
Խոր աքսորներեն եկան քաջեր,
Զնդաններեն, փշրած շղթաներ,
Լուսի կարոտ, իրար կարոտ
Հազար-հազար կտրճներ,
Հզոր երգով, հուր աչքերով
Ամենքն եկան, փափագ սրտով
Մանկան առաջ ծնկի իջան,
Զենք ու դրոշակ դրին էնոր ոտներու տակ,
Ու մնացին Մանկան սպասին…
«Ապրա՛ծ կենաս, Հայոց Մանուկ,
Դու մեզ փրկող հզոր բազուկ»-
Քաջերն ամեն ահեղադղորդ
Ձեն տվեցին հազար կողմեն:

Մանուկը- Քաջեր, վերցնենք բահն ու մուրճեր,
Քանդե՛նք ահռիկ բերդը Դևի,
Քանդե՛նք, հողին հավսար անենք,
Հերկե՛նք հիմքը արևն ի վեր
Վարենք, ցանենք ազատություն:

Մանուկն ասավ. Քաջերն առան
Մուրճ, բահ ու բիր,
Թըրը՛խկ, հա՛ շըրը՛խկ, շըրը՛խկ, հա՛ թըրը՛խկ,
Անքուն, անդուլ հարվածներով,
Երկաթե կուռ բազուկներով,
Յոթն օր ու յոթ գիշեր
Կուռ զարկերը բազուկների
Սար ու ձորեր դող քցեցին.
Յոթն օր ու յոթ գիշեր
Հողերի, ավերակների փոշին ելավ,
Մշուշի պես փոշին կանգնավ:
Քանդին, հողին հավսար արին,
Քանդին Սուլթանի լեշի վրա,
Անապատի արունն եկավ
Ծածկեց, անցավ էնոր վրա:
-Բերեք գութան,-Մանուկն ասավ,-
Բերեք ցորեն,-Մանուկն ասավ,
Ու գնացին, առան, եկան
Ցորեն, գութան, բերին, եկան:

Ու Մանուկը հայ գյուղացու շորեր հագավ,
Կուրծքը բացեց, բացճակատով
Նայեց հեռու` ազատ-Մասսին,
Ամուր ձեռքով մաճը բռնեց,
Ու քաջերը եզները քշեցին,
Յոթն օր, յոթն գիշեր
Վարեցին բերդն ու կռվի դաշտերն արունոտ,
Հերկեցին հիմն ի վեր արեգական,
Դաշտերն արուն ու բունը բռնության.
Ու ակոսներու խոր ճեղքերեն
Խուլ նվում էր Սուլթանը նորեն:
Ու երգեցին միաբերան, հազար բերան
Որոտընդոստ նո՛ր հորովել.
-Անցավ չարը, եկավ բարին,
Բռնությունը մեռավ, ընկավ,
Ազատության արևն հզոր
Դուրս կուգա լուսապսակ,
Կփարատի խավարն ու մութ,
Ժողովուրդներուն` լծի տակ մաշած`
Հոգի կուտա, սեր ու հաց.
Ա՜յ հորովել, հորովե՜լ…
Մենք են դատում, մենք պիտ լինենք
Մեր քրտնքի տերը արդար.
Կորչի՛ սուրը, կեցցե՛ խոփը,
Կորչի՛ բռունցքը, կեցցե՛ սերը,
Կորչի՛ն, ջնջվի՛ն արար-աշխարհքեն
Լուծ ու շղթա ու զնդան.
Կորչի՛ն, կորչի՛ն
Փաշա, շահ ու փադիշահ,
Խան, խան ու սուլթան.
Մարդ պետք է ազատ լինի…
Կեցցե՛,կեցցե՛ ազատ մարդը…
Է՜յ, հորովե՜լ, հորովե՜լ…
Լի կուրծքերից ազատ բխող
Հորովելի որոտմունքի
Ձենը թնդաց, ձենը հասավ հայ աշխարհ,
Ու չորս հողմերն արագավազ ձնը տարան բոլոր աշխարհ…
Յոթն օրվա ճամփա ակոսները խորն ու երկեն
Թրջեց Մանուկը ճակտի քրտինքով.
Բուռ-բուռ վերցրեց, ազատ ցանեց
Սուրբ ցորենը ազատության, իրավունքի,
Սուրբ ցորենը արդարության, աշխատանքի:
Եկան հովերն ու զով արին ճակատն արևառ,
Եկան ամպերն ու օրհնեցին արտերն արդար:

Մանուկն, քաջերն ու կտրիճները
Կռվում ընկած մեր քաջերու,
Ազիզ, ազիզ ընկերներու առաջ
Ծնկի իջան, գլուխ բացին,
Զենքերն ամեն վար դրեցին,
Դրոշակները փռին էնոնց վրա.
Համբուրեցին սուրբ վերքերը վարդերու պես,
Համբուրեցին ճակատները մարմարե:
Ու սրերը, նիզակները` հանց պատգարակ`
Դրին ընկած ընկերներին էնոնց վրա,
Ու գլխաբաց տարան, տարան
Լուռ ու անձայն, խորին վշտով
Մութ աճքերով` հանց ու գիշեր`
Մեր աշխարհի սահմանագլխին վար դրեցին:
-Ընկեր քաջե՛ր,-Մանուկ առավ,-
Այստեղ պահ տանք մեր հայրենի, մեր հողերուն
Արևանման մեր ընկերներին`
Հանց որ պահնորդներ հայու սահմանի:
Մանուկ ու քաջեր, կտրիճներ
Փորեցին հայոց հողում մի մեծ գերեզման,
Հայոց դաշտերի ծաղիկներով
Պսակեցին վեհ ճակատներն էնոնց,
Համբուրեցինմեկ-մեկ էնոնց,
Իջեցրին սուրբ գերեզման,
Ու շարեշար իրար թևի տակ,
Հանց ախպերներ հարազատ
Իրար գրկի մեջ հանգչեցրին`
Հայ արունի մեջ մեծացած
Ու թշնամու արունի մեջ մեռած
Ախպերտանցը անպաժան:
-Էրթաք բարով, երթաք բարո՛վ,
Մեր սրտի կտոր ընկերնե՛ր,-
Լալով ասին, լալով, լալ աչքով
Քաջերը քաջերին:

Մանուկը-Ընկած ձիերն, իմ ախպերտիք,
Թաղեք մեր սուրբ ընկերների ոտների տակ,
Իրենց սարքով,
Սուրբ ընկերների զենքն ու զրահն,
Մեր զենքներն էլ, ամեն, ամեն
Դրեք էնոնց թևերի տակ…
Մեզէլ զենքեր հարկավոր չեն,
Էլ այսուհետ մեր զենքերը
Խոփն ու մանգաղ, մուրճ ու բահն են…

Ու քաջերը զենքերն արնոտ
Դրին ընկերների թևերի տակ.
Մանուկն վերցրեց հողն հայրենի,
Համբուրեց ու թրջեց արցունքներով,
Լալեն լցրեց քաջերի վրա.
Քաջերն ամեն հող վերցրին
Լալով, լաով, համբուրելով լցրեցին,
Ու ծածկվեցան արևանման
Աչքն ու երեսն սուրբ քաջերի:
Սուրբ գերեզմանն բլրի պես բարձրացավ,
Հզոր կանգնեց սահմանին հայ աշխարհի:
Մանուկն իջավ համբուրեց գերեզմանը…
Քաջերն ամեն մոտեցան,
Համբուրեցին գերեզմանը ու շուրջ կանգնան:

Էս էլ խոնարհ մի խեղճ գուսան,
Մատաղ լինեմ Հայոց Մանկան,
Մատաղ լինեմ սուրբ արունքին,
Ազատության կարմիր կոչին,
Մատաղ լինեմ ընկերներիս
Սուր անունին, գերեզմանին.
Մոտեցա սուրբ հողերին,
Համբուրեցի ու լացեցի…
Ու բերեցինք հայոց սարերեն
Ապառաժներ տխրատեսիլ,
Բարձրացրինք սուրբ բլրի վրեն,
Ու արծիվները Մասըսա
Բուն դրեցին էն ժայռերու մեջ,
Որ օրն ի բուն բանձրիկ երկնքում
Պտուտ-պտուտ են միշտ անում`
Հանց որ պսակ շիրմի վրա:
Ու ցանեցինք սուրբ հողերու մեջ
Անմոռուկ, արևքուրիկ.
Ցողերն եկան հայոց երկնքեն,
Հովերն եկան մեր սարերեն
Օրորեցին, անո՜ւշ-անո՜ւշ քուն բերեցին,
Ու կօրորեն ու քուն կուտան`
Մինչ հավիտյան:
Ու բերեցինք առյուծներ հայ սարերեն
Դրեցին պահապան շիրմի վրա`
Սրանք օր ու գիշեր, գիշերն ի լույս
Էնոնց փառքը շողազարդող ասղերու տակ,
Որ հոխորտան ու խրոխտան.
Մռնչում են, որոտում են
Մեր սահմաններուն հանդիպակաց հորիզոններուն դիմաց`
Թշնամիներուն մարաղ մտած:

Գիշերն իջավ ու հանց որ մոր
Քնքուշ թևեր` գրկեց մեզ,
Անուշ շնչով օրոր ասեց,
Աստղե վերմակներ փռեց մեզ վրա,
Ու գլուխներս դրած
Ընկերների հավատարիմ կրծքերի վրա`
Պառկեցինք հարենի հողի ու քարերի վրա,
Կռիվներեն, երկար ճամփեքեն,
Վշտեն, լացեն, ուրախութենեն
Հոգնած, վաստակած քուն մտանք
Մեր քաջերու շիրմի բոլոր`
Յոթն գիշեր ու յոթն օր:

Անցավ յոթն օր, յոթն գիշեր,
Առավոտ վաղ Մանուկն Հայոց
Մեզ ձեն տվավ, ոտքի ելանք,
Ա՜խ, ափսո՛ս ձեզ, հազա՜ր ափսո՜ս,
Որ չեք տեսեր, ինչ մենք տեսանք:
Մեր բիբերը ոսկի դառան,
Դրոշակ ու ձի, սարեր, քարեր
Ոսկի կապած` շողշողացին.
Ազատ Մասըսա բանձր գլխին
Արշալույսն հայոց գահ է դրել
Արևելքի ոսկեհուռ դարբասներին`
Շքեզ, հրաշագեղ վարդ ու պուրպուր,
Հազար-հազար գոհար ու հուր`
Արշալույսն է ծագել Հայոց-
Մեկտեղ հյուսած հազար տարվա
Մեր չծագած արշալույսներեն.
Արշալույս հայոց ծով ծիրանի
Երկինք-գետինք լույսով վառեր,
Հայոց աշխարհ ալմաստ դառեր…

Մանկան բոլոր, Մասըսա դիմաց
Մենք երջանիկ, հոգեթրթիռ
Ծնկի եկանք, ամենքս մեկտեղ,
Ուրախության արցունք թափեցինք,
Համբուրեցինք հողն հարազատ,
Ողջույն տվինք հայոց արշալույսին,
Ողջույն տվինք հազար բերան.
«Հազա՛ր, հազա՛ր բարին քեզ հետ,
Հայոց արշալույս.
Փառքն ու պատիվ քեզ հավիտյան,
Ծաղկես, վառվես մեր գլխու վրան.
Կարոտ ենք քո շողերուն,
Հազա՛ր դարեր, շողա՛, շողա՛,
Բյուր երանի մեր աչքերուն,
Որ դարերի խավարների մեջ
Չկուրացանք ու քեզ տեսանք,
Մեր արշալույս, ոսկի, ծաղկեհյուս,
Բարո՛վ եկար, բարո՛վ մնաս»:
Կանչում էինք հազար բերան,
Ու համբուրվում իրարու հետ,
Մեկեն նորեն լսինք հեռվեն
Խուլ նվոցը Դև-սուլթանի:

Մանուկն նայեց մեր երեսին`
Հանգիստ աչքով դարձավ մեզ
-Նորեն տվե՛ք, նորեն կանչե՛ք
Արշալույսին բյուր բարև,
Հազա՛ր, հազա՛ր բարի, տարի:
Հարհա՛նդ կեցեք, քա՛ջ ընկերներ,
Ինչքան կուզե, թող դեռ նվա
Դև-Սուլթանը, մի՛ք վախենա,
Էլ չի ելնի Սուլթանը վեր,
Հոգեվարքի նվոցն է դա.
Մեծ դևերը ու կսատկին,
Հանգիստ կեցեք, քիչ էլ կանցնի`
Էն նվոցը մութն ու դաժան
Աշխարհքնե կկտրվի.-
Սուլթանն իր արևն ձեզ կբաշխի,
Էն պահ կելնի արևն հայոց
Կանանչ-կարմիր,
Հուրնի-հրեղեն,
Հայու արևն արդարության, ազատության,
Իրավունքի, եղբայրության`
Ծին-ծիրանի, նոր ու նռնի,
Նոր արև,
Հայոց արևին տա՛նք բարով,
Հազա՛ր բարի, հազա՛ր բարով:

Նորեն մնաս բարով ասինք
Ընկերների սուրբ գերեազմանին,
Համբուրեցինք վերջին անգամ,
Հող վեր առանք` սուրբ հիշատակ`
Անմոռաց մինչև մահ,
Հեծանք ձիերն ու սլացանք Հայոց աշխարհ`
Հաղթանակի բյուր երգերով, վառ երգերով,
Դրոշակները ծածա՜ն-ծածա՜ն…

Յատուկ Երաժշտություն
Մարկոս և Մարկոս
Տիգրան Համասյան

Մարկոս և Մարկոս

Նոյի իջնելը Արարատ լեռից
Նոյի իջնելը Արարատ լեռից
Խաղա առցանց