Ավետիք Իսահակյան

Մարդկանց խոսքերին է՛լ չեմ հավատում

Մարդկանց խոսքերին է՛լ չեմ հավատում,
Հոգիս գիշատվեց սիրո կեղծիքից,
- Ես կուզեմ հանգչել լո˜ւռ անապատում,
- Ես կուզեմ հանգչել բոլո՛ր ցավերից …

Հոգնել եմ արդեն ես շա˜տ սիրելուց,
Ես կուզեմ հանգչել կույս – անապատում.
Ես շա˜տ ատելուց զզվել եմ վաղուց.
- Եվ է՛լ չեմ սիրում, և է՛լ չեմ ատում …

1911

Յատուկ Երաժշտություն
Ճոճվող Բախ
Դավիթ Բալասանյան

Ճոճվող Բախ