Ավետիք Իսահակյան
Հովհաննես Ավագյանին, 1924թ․, մարտի 9, Վենետիկ
Սիրելի պարոն Հովհ. Ավագյան.
Շնորհակալությամբ ստացա Ձեր նամակը և 20դոլլարը:
Արդարև, թեպետ շա˜տ զբաղված եմ, որովհետև վեպս կլանում է բոլոր ժամերս և ուշադրությունս, սակայն պիտի չմոռանամ «Կոչնակը», որ գնահատելի թերթ է և նրա մեջ հյուրասիրվելը` միշտ պատվաբեր:
Շտապում եմ, գոնե մինչև ամառային տաքերը, վեպիս առաջին հատորը /երկու հատոր է լինելու/ վերջացնեմ, մյուսը` աշնանը:
Արդեն դադարել եմ ուրիշ թերթերի մասնակցել` բացի «Կոչնակից» և «Հայրենիքից»: Հույս ունեմ շուտով մի բան հասցնել:
Ջերմ հարգանքներով ու բարևներով,
Մնամ Ձեր անձնվեր`
Ավ. Իսահակյանց
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Տիգրան Համասյան
Մարկոս և Մարկոս
Նավակներ
Խաղա առցանց