Ավետիք Իսահակյան
Եվ արծիվ մի սև իջավ սըրարշավ
Եվ արծիվ մի սև իջավ սըրարշավ,
Իջավ երկնքից և կուրծքըս փշրեց
Եվ սիրտըս կըտցեց, և սիրտս տարավ
Դեպի վե˜հ լեռներ, ժայռեր բարձրաբերձ:
Եվ նետեց սիրտըս վառ լազուրի մեջ,
Խրոխտ բարձունքին հզոր լեռների,
Եվ շուրջս այն օրից լըսում եմ անշեջ`
Շառաչումները արծվի թևերի …
1905
Կարս
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Տիգրան Համասյան
Fides Tua

Հարեմում, 1918
Խաղա առցանց