Ավետիք Իսահակյան
Ես գիտե˜մ, գիտե՛մ, որ կյանքիս շեմքից
Ես գիտե˜մ, գիտե՛մ, որ կյանքիս շեմքից
Խոր տառապանքն է ինձ բաժին ընկել,
Եվ թե` առանց վիշտ, և՛ թույն, և՛ թախիծ
Անկարելի է անհունը գրկել:
Թո՛ղ վիշտս լինի անեզր ու հավերժ,
Ես չեմ երկնչում դժխեմ տանջանքից.
Միայն թե մնա հավատս անեղծ
Թե՛ դեպի միտքը և թե՛ դեպի ինձ:
Եվ առագաստներս ես լայ˜յն կբանամ,
Կըլողամ վերև` հոսանքին ընդդեմ.
Այրված հոգուցս նո՛ր խոսքեր կըտամ,
Ինչպես բյուրեղներ, մաքո՛ւր ու վսե՛մ …
1903
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Սայաթ Նովա
Առանց քեզ ինչ կոնիմ
Աղջիկ պատուհանի մոտ (Գյուղում)-1964
Խաղա առցանց