Ավետիք Իսահակյան
Երազ տեսա – ձեր տան առաջ
Երազ տեսա – ձեր տան առաջ
Զուլալ աղբյուր կըբխեր.
Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ,
Չորս դին ծո՛ւփ - ծո՛փ ծաղկունք էր:
Ջուր խմելու դուռըդ եկա,
Պապակ էի ու ծարավ,
Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,
Ցամաք կտրավ, քար դառավ:
Քընից զարթնա, - սիրտս էր տրտում.
Ա˜խ, էս շա˜տ վատ երազ է. –
Ծարավն` ես եմ, աղբյուրը` դուն.
Սերդ ինձ համար ցամաքել է:
1894
Լայպցիգ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Կանայք գրտնակում են խմորը, 1972 թ
Խաղա առցանց