Ավետիք Իսահակյան
Ձյունն է եկել, ծածկել հիմա
Ձյունն է եկել, ծածկել հիմա
Ճերմա˜կ, ճերմակ խաղաղությամբ
Դաշտեր, գյուղեր տխուր, ավեր
Հայրենիքիս …
Անհո˜ւն, անծիր տառապանքով,
Զարհուրանքով, եղեռններով
Հազար ու բյուր, հազար ու բյուր,
Մայր ու մանուկ, եղբայր ու քույր.
Մեռան իրենց արյունի մեջ –
Զարհուրանքով, եղեռններով,
Անհո˜ւն, անծիր տառապանքով:
Եվ ձյունն հիմա ծածկել է լուռ
Ոսկորները նրանց անթաղ
Ճերմա˜կ, ճերմա˜կ խաղաղությամբ …
1918
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Սալոմե
Խաղա առցանց