Ավետիք Իսահակյան

Անտուն թռչնակս, իմ խեղճ, տխուր երգ

Անտուն թռչնակս, իմ խեղճ, տխուր երգ,
Դու իզուր թռար իմ սիրող սրտես.
Գլուխ դնելու մեկ տեղ դու երբեք,
Գիտեմ, չես գտնի, ինչքան թափառես:

Այս փուշ աշխարհում, քար – սրտերի մեջ,
Երգ ի՛մ, քեզ համար վայել վայր չըկա,
Դու` օտար թռչուն, ժեռ քարերի մեջ,
Դու` կյանք, դու` տանջանք – շուրջըդ անզգա…

1902

Յատուկ Երաժշտություն
Օրորոցային Մայրիկի համար
Էլեն Յոլչյան

Օրորոցային Մայրիկի համար

Անտունի - Կոմիտաս
Անտունի - Կոմիտաս
Խաղա առցանց