Աշխեն Քեշիշյան

Իմ պապի այգում․․․

Իմ պապի այգում հսկա թթենի կար.

Թթի թափ տալու ծեսը

երջանիկ խաղերից էր մեր

երեխա ժամանակ։

Քաղցրահամ թութը

թափվում էր,

թափվում էր,

թափվում էր։

Երկինքը մոտ էր,

արևը՝ ծառի ճյուղերիի մեջ

խճճված.

և թափվում էր մեր գլխին

թութը,

և թափվում էր մեր գլխին

արևը,

և թափվում էր մեր գլխին

երկնքի արքայությունը։

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Աշնան արև
Աշնան արև
Խաղա առցանց