Աննա Սարգսյան

Խաչաձեւ սեր

Երբ տենչանքն՝ անխոս, բայց լեզու առած,
Մի չարաճճի մանուկի պես խենթ,
Ստվերում է քո անդորրը կյանքի,
Ողողում սիրով, թվացյալ եւ կամ
Իրական, սակայն անհաս թվացող,
Դու ձեռքդ մեկնիր ու մի ընկնկիր,
Առ նրան քո գիրկն իբրեւ մի ընծա,
Որ հոգիդ նորեն հուզմունքից ցնծա:
Թե վարանես էլ, վայրկյան իսկ զղջաս՝
Անոթներն արյան չեն տա ընտրություն,
Այդժամ իրենք են տերը հույզերի,
Այլ ոչ թե մենք, եւ ոչ իմաստությունն:
Բույրն ամենակալ որսորդն է սրտի,
Նա՛ է տիրակալ, որսում է անզեն,
Դիպուկ է նետում, ձեռքը անվարան,
Խոցում է մեկեն, մեզ դարձնում խարան:
Գիտե՞ք, կան ձայներ, որ բնավ երբեք
Չեն խաթարում մերկ լռությունը,
ՈՒ կա լռություն, որ ճիչ է թվում,
Այնքա՜ն լեցուն է, այնքա՜ն բեկբեկուն…

Երեւան
30.11.2019թ.

Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Միավորված  լուսիններ
Միավորված լուսիններ
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից