Ալեքսանդր Ծատուրյան

Ծով և ժայռեր

Երկա՜ր ժամեր նայում եմ քեզ,
Ո՛վ անհանգիստ, անհուն ծով.
Ինչպես հուզվում, փըրփրում ես,
Դու լերկ ժայռեր լիզելով։

Ե՛վ գոռում ես, և՛ խուլ հեծում,
Ե՛վ զայրանում, և լալիս.
Բայց ժանգ ժայռեր քեզ չեն լսում,
Քեզ արձագանք չեն տալիս։

Նոքա մի՜շտ խուլ, մի՜շտ անբարբառ,
Քեզ նայում են սառն, անփույթ.
Նոցա խո՜րթ է, նոցա օտա՜ր
Վիշտ, տառապանք ու զայրույթ...
1896, Գուրզուֆ

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Ծովային տեսարան
Ծովային տեսարան
Խաղա առցանց