Ալեքսանդր Ծատուրյան
Նենգավորին
Քանի քո շուրջ տգիտության
Դեռ տիրում է խոլ խավար,
Քանի լույսը ճշմարտության
Դեռ հալածվում չարաչար,
Քո դիմակը դըժոխային
Միշտ կը փայլե, կը շողա,
Եվ չարանենգ քո սև հոգին
Աչքից անտես կը մնա…
Բայց երբ կը գա ցանկալի օր
Պայծառ լուսո հաղթության
Եվ խավարը էլ քեզ հըզոր
Չի լինիլ զենք ու պաշտպան,
Այն ժամանակ, ո՛վ նենգամիտ,
Կը մերկանան մեր աչքին
Ե՛վ դիմակը զազիր դեմքիդ,
Ե՛վ քո խավար, սև հոգին…
1890, 7 մայիսի
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Սայաթ Նովա
Առանց քեզ ինչ կոնիմ
Արարատ լեռան տեսարանը ԵՐևանից
Խաղա առցանց