Ալեքսանդր Ծատուրյան

Լույս-վայրերից նա իջած․․․

Լույս-վայրերից նա իջած,
Օթևանեց իմ հոգում.
Հոգուս մի երգ շըշընջաց
Եվ ա՛յդ երգն եմ ես ոգո՜ւմ.

Կյանքն է՝ երա՜զ վաղանցիկ,
Բայց հարափա՜յլ, գեղեցի՜կ...
Եվ վի՜շտ ու խի՜նդ, խա՜նդ ու սե՜ր.
Պատրանք, կարո՜տ, վառ հույսեր,
Ապրումների մո՜ւթ ու լո՜ւյս,
Սիրո համբո՜ւյր, բախտի հո՜ւյզ...
Թե չեն խոսում սըրտիդ հետ
Դու չե՜ս ապրում, ա՛յ պոետ։

Երկի՜նք, արև՜, ա՜մպ ու ծո՜վ,
Ամռան խորշա՜կ, գարնան զո՜վ.
Ժըպիտն աշնան հեգ վարդի
Դալուկ գըրկում սաղարթի,
Պաղ բարձունքնե՜ր ձյունաթագ,
Գեղեցկի փա՜յլ ու փափա՜գ,
Թե չեն խոսում սըրտիդ հետ
Դու չե՜ս ապրում, ա՛յ պոետ։

Լույս վայրերից նա իջած,
Օթևանեց իմ հոգում.
Հոգուս մի երգ շըշընջաց
Եվ ա՛յդ երգն եմ ես ոգում։

Մոսկվա

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի