Ալեքսանդր Ծատուրյան

Հեռուն — խավարի թա՜նձր վարագույր...

եռուն խավարի թա՜նձր վարագույր...
Առա՛ջ եմ գնում, բայց ո՞ւր չըգիտեմ...
Կյանքըս թախծալի աշուն անհամբո՜ւյր,
Եվ մեռնող օրըս նըվա՜ղ. դալկադե՜մ...

Եվ աչք եմ դարձնում անցա՜ծ օրերուն,
Միտ բերում կյանքիս խաղացկուն հասակ
Այնտեղ էլ՝ անփա՜յլ ու անվարդ գարուն
Այնտեղ էլ՝ սըրտի տխո՛ւր փլատակ...

Եվ միտք եմ անում էլ ինչո՞ւ համար,
Օ՛, խիզախ ասպետ, որ մանուկ անմեղ,
Սիրեցի՜ ես կյանք, մղեցի՜ պայքար
Մերթ ջերմ հավատով, մերթ ուժով ահեղ...

է՜հ, վիճա՛կ իմ հեգ, աշխարհեն վտա՜ր.
Անցի՛ր լո՜ւռ ու մո՜ւնջ, անհո՜ւյս ու անլույս.
Քեզ հավերժ նընջի կըգրկե խավար
Ա՛յնտեղ է կյանքը անխա՜բ ու անհո՜ւյզ ..

Յատուկ Երաժշտություն
Հազվադեպ հատկանշական
Գեորգի Գյուրջիև

Հազվադեպ հատկանշական

Լեռներ, 1923 թ
Լեռներ, 1923 թ
Խաղա առցանց