Ալեքսանդր Շիրվանզադե

Նամակ Դավիթ Անանունին 2

Մեծարգո պ․ Դ․ Անանուն

Ստացա Ձեր պատվիրյալ նամակը։

Նախ կարող եմ ապահովել Ձեզ, որ Ձեր խնդիրը պ․ Տեր-Աստվածատրյանի մասին կկատարվի։ Արդեն խոստումն ունեմ ստացած։

Գալով իմ գործին, բարի եղեք հայտնելու «Գործի» հարգելի խմբագրությանը, որ ես բացեիբաց հրաժարվում եմ նրա որոշած պայմաններով աշխատակցելու։ Սովորաբար իմ աշխատակցելու պայմաններն ես ինքս եմ որոշում և աշխատակցում եմ միայն այն դեպքում, երբ որոշումս ընդունվում է լիովին։

Ինչ վերաբերում է Ձեր՝ «Խմբագրությունը իրեն է վերապահում գրական գործերի ընտրության իրավունքը» դարձվածին, պատիվ ունեմ «Գործի» խմբագրությանը հայտնելու, թե այդ տեսակ դարձվածներ ինձ համար անհասկանալի են։ Այդ տեսակ իրավունք ես ոչ ոքի չեմ տվել երբեք և չեմ կարող տալ․․․

Ցավալի է, որ «Գործն» ևս իր նախորդների պես այդպիսի նյութական ողորմելի պայմաններում է լույս տեսնում․․․

Հարգանքով՝ Շիրվանզադե
Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Մարտի 10 1963, Նյու Յորք
Մարտի 10 1963, Նյու Յորք
Խաղա առցանց