• Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ. սփոփում է նա ինձ այս անձուկ կացության մեջ։
  • Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կսիրեմ։ Ես, որ աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա։
  • Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
  • …Մարդու նշանաբանը երգն է։ Էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ'է։
  • «Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ»։ Այս է կյանքը։ Ա՜հ, գեղեցիկ կյանք մ'ալ կա. Սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»։
  • Ազգի մը դաստիարկության և հառաջադիմության աղբյուրը կիրթ մոր ըստինն է։
  • ...Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իդեալականը շոշափելու քաղցրությունը չունի։
  • Անդուլ կերպով քնարս կըթոթվեմ անհուն «մնաք բարով»-ի մը համար անոնց, որոնք իրենց ծալքերը ինձ չբացին, այլ միայն դուրսեն ճաճանչեցին, նախ կնո՜ջ... երևակայությանս տրոհվույն... երազի այն երփներանգ աստղին... շողերի ու բույրերի թագուհվույն...
  • Մեռնի՜լ թարմ ու երազոտ... մեռնի՜լ առանց շուրթեր համբույրով մը բորբոքելու, առանց հոգին ժպիտով մը հրդեհելու, մեռնի՜լ... տխուր է այդ, սակայն...
  • Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու թշվառությունը տեսնելու և զգալու համար։
  • Արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին. «Ահա թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ»։
  • Ափսո՜ս։ Այո՛, ա՜հ մ' էր սկիզբս, վա՜խ մ'եղավ վախճանս։
  • Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ, անշուշտ, բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն պիտի։